Բաժիններ՝

Գերմանիայում արդեն մեկ տարի անց կարող են գործարկել ջրածնով աշխատող առաջին գնացքը

Ջրածնով աշխատող առաջին գնացքը Գերմանիայում կարող է գործարկվել 2017 թվականի դեկտեմբերին: Այդ մասին նոյեմբերի 2-ին հայտնել է Die Welt թերթը:

Ենթադրվում է, որ աշնանը երկաթուղիների համերկրային գերատեսչությունը (EBA) կսկսի Coradia iLint գնացքների շահագործման թույլատրման ընթացակարգը, որոնք արտադրվել են Alstom ընկերության կողմից:Առաջին շարժակազմը կսկսի աշխատել Բուքստեհուդե- Բրեմերֆորդե-Բրեմերհաֆեն-Կուստհաֆեն երթուղով: Գնացքի կտուրին տեղադրված է ջրածնային վառելիքային տարր: Էլեկտրաքիմիական սարքը թթվածնի հետ ջրածնի միացման ռեակցիայի էներգիան վերածում է էլեկտրականության՝ շրջանցելով այրման սակավարդյունավետ գործընթացները:

Տեխնոլոգիան նախատեսված է զանգվածային արտադրության համար, դրա առավելությունները կդառնան վնասակար արտանետումների բացակայությունը, անաղմուկությունը եւ էլեկտրականության տնտեսումը. գնացքը հանդերձված է էներգիայի կուտակման սարքով, որը վերահսկվում է էլեկտրասպառման կառավարման ինտելեկտուալ համակարգով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930