Բաժիններ՝

Բուլղարիայում 13 միլիոն կեղծ եվրո են գտել լճի հատակին

Բուլղարացի ոստիկանները ջրամբարի հատակին հայտնաբերել են շուրջ 13 միլիոն եվրո գումարի կեղծ թղթադրամներ, տեղեկացնում է BBC-ն:

Ջրասուզակ ոստիկանները թղթադրամները ջրի տակից հանել են Լենովո գյուղից ոչ հեռու: Դրանք լճում թաքցված են եղել ամբարտակի մոտ: Մասնագետներն ասում են, որ խոսքը վերաբերում է 500 եվրո արժողությամբ թղթադրամների: Դրանք պատճենվել են շատ պրոֆեսիոնալ մակարդակով, սակայն դրանց վրա բացակայում են որոշ նշաններ:

Առայժմ հայտնի չէ, թե հատկապես որքան կեղծ դրամ է գտնվել: Գտնված թղթադրամները հաշվելու համար ոստիկանությունը նախ ստիպված կլինի չորացնել դրանք: Կեղծ դրամներով թաքստոցի գտնվելու վայրը նշել է դրամանենգների ելուզակախմբի ենթադրյալ անդամներից մեկը, որին ավելի վաղ ձերբակալել էին ոստիկանները: Նրա հետ մեկտեղ կալանավորված է եւս երկու մարդ: Նրանցից զենք են առգրավել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930