
Toyota-ն պատրաստել է 2000-ուժանոց Land Cruiser

Toyota ընկերությունը SEMA թյունինգ-շոուի համար պատրաստել է Land Speed Cruiser-ի նախատիպ, որը կառուցվել է Land Cruiser 200-ի հիմքի վրա: Կոնցեպտուալ արտաճանապարհային ավտոմոբիլը հանդերձել են շարժիչով, որի հատույցը կազմում է 2000 ձիաուժ:
Նախատիպը համալրել են 5,7-լիտրանոց V8 շարժիչով՝ Garret ընկերության երկու տուրբիններով: Շարժիչը զուգակցվում է ATI Performance Products ֆիրմայի կողմից հատուկ պատրաստված փոխանցատուփի հետ: Toyota Land Speed Cruiser-ի առավելագույն արագությունը կազմում է ժամում 354 կիլոմետր:
Նախագծի մասին լրացուցիչ տեխնիկական մանրամասնություններ Toyota ընկերությունը չի հաղորդել: