ՀԱԿ-ը քննարկվել են առաջիկա համագումարի նախապատրաստական հարցերը

Նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ: Վարչության նիստում քննարկվել են առաջիկա համագումարի նախապատրաստական հարցեր:

Կոնգրեսի` տարածքային կառույցների աջակցման հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավագյանը ներկայացրել է տարածքային կառույցներում ժողովների հրավիրման, պատվիրակների ընտրության կարգի շուրջ կատարված աշխատանքը: Ժողովների ժամանակացույցը կհրապարակվի առաջիկա օրերին:

Վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը ներկայացրել է համագումարում Նախագահի, վարչության և համապատասխան հանձնաժողովների ընտրության կարգի մասին նախագիծը: Քննարկումներից հետո այն կներկայացվի Կոնգրեսի հանրապետական խորհրդի հաստատմանը:

Փոխնախագահ Արամ Մանուկյանը հաղորդում է ներկայացրել Եվրոպայի Լիբերալների դաշինքի (ALDE) տարեկան համագումարին մասնակցելու ինչպես նաև միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակներում Կոնգրեսի ծրագրած գալիք միջոցառումների մասին: Փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հաղորդում է ներկայացրել 4+4+4 ձևաչափի շրջանակներում իշխանությունների, ընդդիմության և քաղաքացիական հասարակության համատեղ պաշտոնական հանձնաժողով ձևավորելու շուրջ ընթացող զարգացումները: Վարչությունը քննարկել է նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր:

Վարչությանը հավանության է արժանացրել բոլոր ընտրական տարածքներում լիազոր ներկայացուցիչների ցանկը և ներկայացրել է կուսակցության նախագահի հաստատմանը:

Հայ ազգային կոնգրես

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930