
«Լա՞վ է արդյոք Եվրոպայում չխաղալը. հնարավոր է, «Մանչեսթեր Յունայթեդն» այնտեղ չի լինի հունվարին՝ նրանց հարցրեք». Յուրգեն Կլոպ

Թաքնված ծաղր «Լիվերպուլի» մարզչից:
Մամուլի ասուլիսի ժամանակ Յուրգեն Կլոպին հարցրել են, թե արդյո՞ք «Լիվերպուլը» չի ստանում առավելություն մրցակիցների նկատմամբ՝ Եվրագավաթներում չխաղալու հաշվին:
«Իսկ ի՞նչ առավելություն: Ուղղակի այսպիսին է հիմա մեր իրավիճակը: Ոչ ավելին: Ես հանդես եմ եկել Եվրագավաթներում վերջին 6-7 տարիներին և ոչ մի անգամ չեմ մտածել. «Սա չափազանց է»:
«Ուոտֆորդը, ում հետ խաղալու ենք, այս շաբաթ նույնպես ոչ մի տեղ չի գնացել:
Անտոնիո Կոնտեին Դուք ամեն շաբաթ աս հարցը տալիս եք: Չէ՞ որ «Չելսին» նույն իրավիճակում է: Հնարավոր է՝ «Մանչեսթեր Յունայթեդը» նույն վիճակում լինի հունվարին, այնպես որ, նրանցից հարցրեք»,- Կլոպին է մեջբերում Sky Sports-ը:
Կիրակի «Լիվերպուլը» կընդունի «Ուոտֆորդին»:
10-րդ տուրից հետո մերսիսայդցիները «Մանչեսթեր Սիթիի» և «Արսենալի» հետ կիսում են առաջին հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը