Բաժիններ՝

Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվը կտրուկ աճել է

Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվը 2016 թվականին զգալիորեն ավելացել է: Այս մասին տեղեկացնում է գերմանական Bild պարբերականը` հիմնվելով Գերմանիայի կառավարությունից ստացած տվյալների վրա:

Գերմանական կառավարության տվյալներով` մինչև 2016 թվականի սեպտեմբեր ապաստան ստանալու խնդրանքով իրենց է դիմել Թուրքիայի 3 հազար 973 քաղաքացի: Սա կրկնակի ավել է 2015 թվականին Գերմանիային դիմած Թուրքիայի քաղաքացիների ամբողջ թվից:

Bild-ը գրում է, որ դիմումների կտրուկ աճը գրանցվել է Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930