
Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է կազմակերպվել

Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան դիմաց կազմակերպվել է բողոքի ակցիա, որի մասնակիցները պահանջում են ազատ արձակել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներին: Այս մասին դեպքի վայրից հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:
Բողոքի ակցիային մասնակցում են ռուս և քուրդ ակտիվիստները: Նրանք պահել են պաստառներ ռուսերեն, թուրքերեն և քրդերեն գրություններով, որում ասվում է. «Բավական է ահաբեկչություն և ձերբակալություններ: Ազատություն պատգամավորներին և քաղաքապետերին»:
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 12 պատգամավորներ, այդ թվում և կուսակցության համանախագահները, նոյեմբերի 3-ին ձերբակալվել են: Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:
Ձերբակալվածներից 9-ը, այդ թվում և համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը կալանավորվել են: