
Մոսուլում ահաբեկիչները գերիներին օգտագործում են որպես կենդանի վահան

Իսլամական պետության զինյալները չեն դադարում հրթիռակոծել Սիրիայի տարբեր քաղաքների մի շարք թաղամասեր։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով` անցած մի քանի օրերի ընթացքում ահաբեկիչները 43 հարված են հասցրել երկրի գավառների ուղղությամբ։
Մոսուլում գերի է ընկել ավելի քան 1500 խաղաղ բնակիչ։ ՄԱԿ-ի տվյալներով` իրականացվում են նաև զանգվածային գլխատումներ։ Զինյալների զոհ են դարձել 180 նախկին պետաշխատողներ։ Նրանց հետ հաշվեհարդար են տեսել Մոսուլի հարակից տարածքներում։ ՄԱԿ-ի ներկայացուցիչները չեն բացառում, որ հենց Մոսուլում մահացել է մոտ 200 հոգի։ Մոսուլում ռազմական գործողությունները սկսվել են հոկտեմբերի 17-ին։