Բաժիններ՝

«Հիմա, ավելի քան երբևէ բոլորը հասկանում են, որ տղաները մեծ աշխարհաքաղաքական աղետ են կանխել՝ խափանելով թշնամու ծրագրերը». Ադամ Սահակյանի մայր

Ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված տղաների կյանքն ու մահը սովորական չէին, այլ հերոսական և պետք է ոսկե տառերով գրվեն հայոց պատմության էջերում: Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի համաժողովի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայող Ադամ Սահակյանի մայրը` Գայանե Սահակյանը: «Հիմա, ավելի քան երբևէ բոլորը հասկանում են, որ տղաները մեծ աշխարհաքաղաքական աղետ են կանխել՝ խափանելով թշնամու ծրագրերը»,- ասաց նա:

Գայանե Սահակյանը հավելեց, որ վիշտը մեծ է իր և հայրենիքի համար նահատակված մյուս զինվորների ծնողների համար, բայց կա մի անսահման հպարտություն, որ իր որդին` սերժանտ Ադամ Սահակյանը, 2016 թվականի ապրիլի 1 լույս 2-ի գիշերը, գտնվելով Ջաբրայիլի մարտական դիրքերից մեկում և լինելով այդ դիրքի ավագը, գլխավորել է մարտը և մոտ 4-5 ժամ պահել է դիրքը,  իր ջոկատով հետ մղել թշնամուն՝  հասցելով նրան զգալի կորուստներ, պայքարելով  արյան մինչև վեր ջին կաթիլը՝ ընկնելով հերոսի մահով:

«Կրկին ու կրկին ուզում եմ ասել՝ փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր ընկել են հայոց հողը պաշտպանելու համար»,- նշեց նա:

19867_b

19855_b

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930