Ի տարբերություն նախորդ օրերի, հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում` հրաձգային զինատեսակներից բացի հուլիսի 14-ին հարավային ուղղությամբ կիրառելով նաև 60 մմ ականանետ:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել:
Իրանի մայրաքաղաք Թեհրանում ու մյուս խոշոր քաղաքներում երեկ երեկոյան հազարավոր մարդիկ էին դուրս եկել փողոցներ՝ տոնելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ համընդհանուր համաձայնագրի ստորագրումը, որի տակ երեկ իրենց ստորագրություններն էին դրել Իրանի արտաքին գերատեսչության ու «վեցյակի» արտգործնախարարները, հայտնում է TASS-ը:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր` Սեյրան Խաչատրյանի` Աղալարի որդին` Էյներ Խաչատրյանը, երեկ ինքնակամ ներկայացել է ՀՀ քննչական կոմիտե:
Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն, ամենայն հավանականությամբ, բանաձև կընդունի, որով կճանաչի ուրանի հարստացման Թեհրանի իրավունքը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հուլիսի 22-ին ժամը 17։00-ին կկայանա ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Նոր Հաճնում կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բացումը։ Մեր տեղեկություններով՝ եկեղեցին կօծի ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ներկա է լինելու ողջ քաղաքական էլիտան։
Թբիլիսիի Գլդանսկի շրջանում բնակելի շենքում բնական գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ է մահացել: Ինչպես հաղորդում է Interfax-ը, փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 5-րդ տղամարդու դին, թեև սկզբնապես ասվում էր չորս մահացածի մասին:
Երրորդմասցի Լյովիկի սպանության մեջ մեղադրվողներ Տլեն, Ծգլը եւ Գաստիկը ամենեւին երկրորդական դեմքեր չեն հանցավոր աշխարհում, էլ չենք ասում, որ ունեն շատ ավելի ազդեցիկ քրեական եւ մերձքրեական համակիրներ։ Քրեական աշխարհում ամենեւին երկրորդական դեմք չէ նաեւ Տույը։ Ու հիմա ոխերիմ թշնամիները հայտնվել են բանտային պատերից ներս։
Ռուսաստանի հայերի միության նախագահ, հայաստանի քաղաքական դաշտ մտնել փորձող Արա Աբրահամյանն սկսել է ինտենսիվորեն ֆինանսավորել «Օրինաց երկիր» կուսակցությանը, որպեսզի դրանով մտնի քաղաքական դաշտ։
«Երեկ՝ հուլիսի 14-ին, Տիգրանյան 5 հասցեի բակում հնչել էին կրակոցներ, ինչի արդյունքում սպանվեց քրեական հեղինակություն համարվող 35-ամյա Արթուր Հովհաննիսյանը, ով հայտնի էր Չուգուն մականվամբ: Նախնական տվյալներով՝ կրակոցներն արձակվել են, երբ Արթուր Հովհաննիսյանը, դուրս գալով շենքի մուտքից, գնացել է դեպի հարեւանությամբ կայանված իր ավտոմեքենան: Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի՝ սպանությունը տեղի է ունեցել հենց Արթուրի կնոջ եւ դստեր աչքի առաջ: Սակայն կա եւս մի ականատես:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 16-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կոտայքի մարզի` Նոր Գեղի համայնքի Ուսանողական, Պ. Սևակի փողոցների, Երևանյան փողոցի բարձրահարկ շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
«ՊՍԺ»-ի հարձակվողը Ռոբին Վան Պերսիի փոխարինման հիմնական թեկնածուն է:
«Միլանի» հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավին, ակումբի կազմում 4 մրցաշրջան անցնելուց հետո, հեռացել է ակումբից և դարձել է ֆրանսիական «Մոնակոյի» ֆուտբոլիստ:
Իտալացի հայտնի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն կդառնա Քվենտին Տարանտինոյի «Զզվելի ութնյակը» սաունդթրեքի հեղինակը, հայտնում է ֆիլմի պաշտոնական Twitter-ը:
Sportsmole-ը փոխանցում է «Բարսելոնայի» հարձակվող Պեդրոյի խոսքերը, ով հերքել է այն շշուկները, որի համաձայն՝ նա «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ քննարկել է լոնդոնյան ակումբ տեղափոխությունը:
Պատրիցիա դ’Ադարիոն՝ Իտալիայի նախկին վարչապետ Սիլիվիո Բեռլուսկոնիի հետ իր սիրային կապին նվիրված «Վայելեք, վարչապետ» գրքի հեղինակը, հայտարարել է, որ զբաղվելու է ֆիլմի նկարահանմամբ, որի հիմքում ընկած է լինելու իրենց սիրավեպը, հայտնում է The Guardian-ը:
«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում էր, որպեսզի Իկեր Կասիլիասը կարիերան ավարտեր Թագավորական ակումբում:
Մի քանի կարճ և սրամիտ ասացվածքներ, որոնք արտահայտում են հրեական ժողովրդի ամբողջ «աղը»:
Անցած հանգտսյան օրերին Մոնակոյում կայացած Ռոբբի Ուիլյամսի համերգի ժամանակ իշխան Ալբեր 2-րդն ու իշխանուհի Շառլենը կարծես մոռացել էին, որ պաշտոնական անձինք են ու իրենց թույլ էին տվել թուլանալ, ինչպես հասարակ մարդիկ, գրում է spletnik.ru-ն:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրեր առաջ Քենինգսթոնյան պալատում ամուսնացել են հայտնի ընտանիքների ժառանգները՝ Նիկի Հիլթոնն ու Ջեյմս Ռոտշիլդը:
Այսօր Ֆեյսբուք սոցիալական ցանցում Արթուր Տեր-Մելիքսեթյան անունով օգտատերը կրկին միջոցառման հրավեր է տարածել՝ կոչ անելով օգոստոսի 1-ին միանալ «հեղափոխությանը»: Օգտատերը կոչ է անում «չփնտրել իվենթը բացողին», նրա խոսքով՝ «կազմակերպիչը՝ յուրաքանչյուրս ենք»:
Գենետիկորեն մոդիֆիկացված սնունդն ունի սովորականի տեսք, նույնիսկ ավելի գեղեցիկ է, սակայն այստեղ կա հսկայական տարբերություն. ԳՄՕ-ներում ԴՆԹ-ն փոփոխված է, ինչն օրգանիզմում բազմաթիվ մուտացիաներ կարող է առաջացնել:
Ճանապարհային ոստիկանության ծառայողական մեքենաներում տեղադրված արագաչափ և տեսանկարահանող սարքերի էկրանին առկա ազդանշանների նշանակությունը:
Ընտրեք ծառերից որևէ մեկը և իմացեք, թե արդյո՞ք Դուք կարող եք մարդ սպանել:
Microsoft -ի «Halo» շարքը, որը համարվում է ընկերության ամենաթանկ ու ամենահայտնի ապրանքներից մեկը, վաճառքի ռեկորդ է գրանցել:
Իսրայելում «նստացրել» են հակերի, ով համացանցում ներբեռնել էր Մադոննայի «Rebel Heart» նոր ձայնասկավառակի երգերի մեծ մասը` մինչև դրա պաշտոնական շնորհանդեսը:
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն պատասխանել է «Ռեալ Մադրիդի» արդեն նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասի հեռանկարների մասին Իսպանիայի ազգային հավաքականում:
Երջանկության բանաձև Ռիչարդ Գիրի կողմից:
«Նախ՝ Իրանի ռազմաքաղաքական, տնտեսական մեկուսացման վերջը կդրվի, կվերանան նախկին քաղաքական կապանքները, տնտեսական բարդույթները, որոնք խոչընդոտում էին Թեհրանին՝ մեր տարածաշրջանում, նաև՝ Հայաստանի հետ հարաբերություններում ավելի ակտիվ գործելու»:
Շատ ժամանակ մտածել ենք դրա մասին, բայց ես և Յանան այնքան ուժեղ մարդիկ ենք, որ մեր դստեր ապագայի մասին մի գրամ անգամ չենք անհանգստանում, որ մենք այստեղ էլ կարող ենք անել ամենը, որպեսզի նա ոչինչի կարիքն ու պակաս չզգա, նաև չզգա, թե երկիրն ինչ վիճակում է: Դեռ այստեղ ենք ուզում ապրել և մեծացնել մեր փոքրիկին, ըստ նախատեսածի՝ Ադելը միջնակարգ դպրոցը այստեղ կսովորի, թե հետո էլ ինչ կլինի, չեմ կարող ասել: