Բաժիններ՝

Էնիո Մորիկոնեն երաժշտություն կգրի Տարանտինոյի նոր ֆիլմի համար

Իտալացի հայտնի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն կդառնա Քվենտին Տարանտինոյի «Զզվելի ութնյակը» սաունդթրեքի հեղինակը, հայտնում է ֆիլմի պաշտոնական Twitter-ը:

Ռեժիսորի այդ սպագետտի վեսթեռնը կդառնա տվյալ ժանրի առաջին ֆիլմը Մորիկոնեի ֆիլմոգրաֆիայում 1973 թվականին ռեժիսոր Սերջիո Լեոնեի «Ինձ անվանում են ոչ ոք» ֆիլմի նկարահանումից ի վեր:

«Զզվելի ութնյակը» ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2015 թվականի նոյեմբերին: Ֆիլմում նկարահանվել են Կուրտ Ռասելը, Սեմյուել Լ. Ջեքսոնը, Թիմ Ռոտն ու այլք:
Տարանտինոյի խոսքով՝ ֆիլմը ոչ մի առնչություն չունի այդ ժանրում իր նախորդ ֆիլմի՝ «Ջանգոն ազատագրված է» ֆիլմի հետ, որն էկրաններ էր բարձրացել 2012 թվականին:
CJqcPZFUcAAP6PM

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս