Հռոմի պապ Ֆրանցիսկոսի վարորդը վերջինիս հետ սելֆի է արել՝ գտնվելով Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնում պապամոբիլի ղեկին: Սեբաստիան Գոնսալեսը դարձել է Twitter-ի աստղ, երբ հրապարակել է Հռոմի պապի հետ իր սելֆին, հայտնում է The Daily Mail-ը:
Հունաստանի տնտեսական ճգնաժամն արտասահմանցիների մոտ հետաքրքրություն է առաջացրել տեղի անշարժ գույքի նկատմամբ:
Նախօրեին Օդեսա ժամանած ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը զբաղվում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի վերականգնման պիլոտային նախագծով:
Ըստ The Telegraph-ի տեղեկության, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի` մի քիչ դատարկված տրանսֆերային ցանկությունների ցուցակի առաջին տեղում հիմա Ռոբերտ Լևանդովսկին է:
Բուժքույրերի սենյակից դրամապանակներ է գողացել և քարտերով գումար կանխիկացրել:
Ներկայում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) բոլոր երկրներում ծխելու դեմ պայքարի միջոցառումները տարբեր են, իսկ ծխախոտատուփերի ձևավորման չափանիշները այսուհետ ընդհանուր են լինելու, այսօր տեղեկացրել է «Իզվեստիա» թերթը:
«Շատ ցավալի դեպք է, ուներ 3 զավակ՝ երկու աղջիկները ուսանող են, տղան՝ անչափահաս դպրոցական տարիքում: Ծնող են կորցրել, ողբերգություն է համարվում ընտանիքի համար, նաև իր հարազատների ծանոթների համար: Ցավալի դեպք է»,- ասաց Ա.Գոմցյանը:
Տաշիր-Ստեփանավան ճանապարհին 7 երիտասարդի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Այս մասին ի պատասխան 168.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
Սպանություն Երևանի Տիգրանյան փողոցում :
Ճանապարհային երթևեկության բարելավման, ինչպես և հապաղումներից ու հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով՝ 2015 թվականի հուլիսի 17-ից Երևան քաղաքի Դեղատան փողոցի՝ Մհեր Մկրտչյան և Վազգեն Սարգսյան փողոցների միջև ընկած հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մեծամորի 35-ամյա բնակչուհին որոնվում է որպես անհայտ կորած
Հուլիսի 15-ին, ժամը 02.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ճանապարհի 19-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու և դիմել փախուստի:
«Նաիրիտ» գործարանում անհասկանալի իրավիճակ է: Եթե մի կողմ թողնենք այն փաստը, որ Սերժ Սարգսյանի կարգադրությունը՝ մինչև հուլիսի 15-ը մարել կուտակված աշխատավարձի ողջ պարտքը, այդպես էլ չկատարվեց, և գումարը չփոխանցվեց, տարօրինակն այն է, թե կառավարությունն ինչ պայմաններ է առաջադրում նաիրիտցիներին և որ ձեռնարկության միջոցով է պատրաստվում մարել պարտքը:
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հրապարակել է Իսպանիայի առաջնության օրացույցը։
Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի 50-ամյա բնակչուհի Ջ. Ս.-ի ՀՀ առողջապահության նախարարին հասցեագրած շնորհակալական նամակը գուցե թե առանձնակի ուշադրության չարժանանար, եթե արտառոց դեպքի մասին Աբովյանի ծննդատնից նախապես տեղեկատվություն ստացված չլիներ։
Արմավիրի մարզում վարձակալական հիմունքներով բնակվող կնոջ իրերը բնակարանատերը դուրս է հանել, 2 երեխաներին՝ 6 և 7 տարեկան, փակել է տանը, իսկ երրորդին՝ 11 տարեկան, տարել իր հետ:
Քաղաքացի Քրիստինե Գ.-ն ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հունվարի 11-ին Արտակ Գ.-ի հետ տաքսի ավտոմեքենայով ուղևորվելիս է եղել Երևանի Բագրատունյաց և Արտաշատի խճուղու խաչմերուկ:
Շենքի մարդատար վերելակի արագության սահմանափակչի զսպանակը եղել է ապակարգավորված:
Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով տուժող Հարություն Զաքարյան այսօր ներկայացել է քննչական մարմին և հարցաքննվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2015 թ. հունիսի 16-ին «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» և «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործերով միաժամանակյա վճիռ կայացրեց՝ արձանագրելով, որ Հայաստանը և Ադրբեջանը խախտել են փախստականների իրավունքները, որոնք լքել էին իրենց տները Արցախյան հակամարտության ժամանակ:
«ԵՄ-ն այսօր ունի երկու խնդիր` Հունաստան և Ուկրաինա»,- այս մասին այսօր հայ լրագրողների հետ առցանց մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության վերլուծաբան, պատմաբան, միջազգայնագետ Յարոսլավ Շիմովը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ի՞նչ հեռանկար է տեսնում Ռիգայի գագաթնաժողովից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար՝ ՀՀ ԵՏՄ անդամակցության կոնտեքստում:
«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների հետ քննարկումների արդյունքներով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սույն թվականի հուլիսի 10-ի, 13-ի, 14-ի և 15-ի հերթական նիստերի ընթացքում լրամշակել է Սահմանադրության 1-7-րդ գլուխները:
Հուլիսի 16-18-ին` շրջանների զգալի մասում, 19-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում`15-20 մ/վրկ. արագությամբ, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է 46-ամյա Համլետ Ասատրյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Վրաստանի արտգործնախարարությունը Շվեյցարիայի դեսպանատան միջոցով Ռուսաստանին բողոքի նոտա է փոխանցել՝ կապված Հարավային Օսիայի հետ սահմանին տարբերիչ նշաններ տեղադրելու հետ, հայտնում է newsgeorgia.ge-ն՝ հղում կատարելով գերատեսչության մամլո ծառայությանը:
Հուլիսի 15-ին, ժամը 09.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արզնու խճուղում այրվում է խոտածածկույթ:
Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտը (SIPRI) հերքել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մուհամմեդ Ջավադ Զարիֆին ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուներ առաջադրելու մասին լուրերը:
«Իրանի հետ առեւտուրը Հայաստանի արտաքին առեւտրի ընդամենը 5 տոկոսն է կազմում, ինչի պատճառը պատժամիջոցներն էին. այսպիսով, Իրանից պատճամիջոցները հանելուն պես Հայաստանի համար նոր հնարավորություններ կբացվեն»:
Կոտայքի մարզի Բյուրեղավան (Նուռնուսի հարակից) համայնքի բնակիչները շարունակում են բողոքել «Առողջ սունկ» ՍՊԸ-ի սնկի աճեցման համար կոմպոստի արտադրամասի աշխատանքի արդյունքում առաջացող տհաճ հոտից և հակասանիտարական վիճակից:
Նյու Յորի իշխանությունները համաձայնել են 5,9 մլն դոլար վճարել սևամորթ Էրիկ Գարների ընտանիքին, ով մահացել էր ոստիկանության կողմից ձերբակալվելուց անմիջապես հետո, հայտնում է BBC News-ը: