Բաժիններ՝

Ռիչարդ Գիր. «Ես քեզ երջանկություն եմ մաղթում»

Երջանկության բանաձև Ռիչարդ Գիրի կողմից: Փորձեք և համոզվեք, որ այն աշխատում է:

«Կա մի հզոր, բայց բավականին պարզ վարժություն, որը ես սկսել եմ կատարել շատ տարիներ առաջ:

Ում էլ որ ես հանդիպեմ իմ ճանապարհին, լինի մարդ, թե միջատ, նրա հետ կապված առաջին միտքը, որ ծագում է իմ գլխում, հետևյալն է. «Ես քեզ երջանկություն եմ մաղթում»:
Բայց կարևոր է, որ «Ես քեզ երջանկություն եմ մաղթում» միտքը, իսկապես լինի ամենաառաջինը: Դա հետո ամբողջությամբ փոխում է այն ամենը, ինչ կատարվում է քո և տվյալ մարդու միջև:

Ես սա ասում եմ` ելնելով իմ անձնական փորձից: Երբեմն ծայրահեղ դժվար է լինում, երբ Դու հանդիպում ես քո թշնամուն, երբ դեմառդեմ հանդիպում ես անսպասելի կոշտ իրավիճակի հետ: Նման դեպքերում ինձ շատ են օգնում մեդիտացիաները, որոնք սովորեցրել են ինձ` խուսափել բացասական էմոցիաներից: Դու ստանում ես` քո շուրջը տարածություն ստեղծելու հնարավորություն: Դու տեսնում ես, թե ինչպես է այնտեղ լողում բացասական էմոցիան և մինչ այն կիշխի քեզ, Դու հասցնում ես ձևափոխել դրան: Դու տեսնում ես այն ամենը, ինչպես որ կա. ահա արտահայտվում է անգիտությունը. զայրույթը, ոչ այլ ինչ է, քան անգիտություն` իմ կողմից, անգիտություն` նրանց կողմից:

Փոխակերպեք այն, բաց թողեք, վերածեք այն սիրո: «Ես քեզ երջանկություն եմ մաղթում»:
Փորձեք և կտեսնեք, թե ինչպես է ամեն ինչ փոխվում Ձեր կյանքում:
Ռիչարդ Գիր

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս