Ինչո՞վ է վտանգավոր գենետիկորեն մոդիֆիկացված սնունդը

Գենետիկորեն մոդիֆիկացված սնունդն ունի սովորականի տեսք, նույնիսկ ավելի գեղեցիկ է, սակայն այստեղ կա  հսկայական տարբերություն. ԳՄՕ-ներում ԴՆԹ-ն փոփոխված է, ինչն օրգանիզմում բազմաթիվ մուտացիաներ կարող է առաջացնել:

Այժմ փորձեր են անում մոդիֆիկացնել նաև մսեղենը, սակայն նման ԳՄՕ-ները դեռ այնքան էլ տարածված չեն: Ւսկ մոդիֆիկացված բանջարեղեն կարելի է հանդիպել ամենուր:

Ձեզ ենք ներկայացնում՝ ինչ հիվանդություններ կարող են առաջացնել  ԳՄՕ-ները և ինչպես են դրանք վնասում մեր օրգանիզմին.

1. ԳՄՕ-ներն առաջացնում են ալերգիաների նոր տեսակներ: Պատճառն այն է, որ նման սնունդը պարունակում է շատ արհեստածին ալերգեններ: Որպես օրինակ՝ կարելի է հիշել  2000-ական թվականներին ԱՄՆ-ում եգիպտացորեն արտադրող ընկերության դեպքը, երբ հարյուրավոր մարդիկ տուժել էին ալերգիայից:

Կարդացեք նաև

2. ԳՄՕ-ներն օրգանիզմում առաջացնում են բակտերիաներ, որոնք հակազդում են հակաբիոտիկներին: Այսինքն՝ շատ հավանական է, որ շատ դեղահաբեր մեր օրգանիզմի վրա պարզապես չազդեն:

3. Մոդիֆիկացիան մեծացնում է քիմիական բաղադրիչը սննդում, որը շատ վատ հետևանքներ է ունենում օրգանիզմում: Ստամոքսի հետ կապված խնդիրներից՝  մինչև քաղցկեղ:

4. Ամերիկյան մի հետազոտության մեջ ասվում է, որ նման սնունդը նվազեցնում է մարդկային վերարտադրությունը: Այս տեսակետն ապացուցվել է փորձարկմամբ: Մկները, որոնց կերակրել են ԳՄՕ-ով հարուստ սննդով, թե՛ իրենց ակտիվությամբ, թե՛ վերարտադրությամբ զգալիորեն զիջել են նորմալ սննդով կերակրված մկներին:

5. Դեռ ապացուցված չէ, թե արդյո՞ք նմանօրինակ սնունդը կարող է հանգեցնել մահացու հիվանդությունների, բայց ամերիկացի գիտնականները գրեթե համոզված են, որ դրանք առաջացնում են շատ ծանր հիվանդություններ, օրինակ՝ քաղցկեղ:

Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմները միայն մեզ չէ, որ վնասում են: Դրանք կարող են վնասել նաև մեր կյանքի տարբեր ոլորտներին: Նման վնասների մասին շատ են խոսում տարբեր գերտերություների ղեկավարները, ու այս թեման միջազգային կազմակերպությունների գլխավոր խնդիրներից մեկն է:

ԳՄՕ-ները շատ վտանգավոր են, օրինակ, գյուղատնտեսության ոլորտում: Անգամ հեռավորություն  պահպանելու դեպքում ԳՄՕ-ի բազմացումը փչացնում է մրգերի և բանջարեղենի նորմալ աճեցումը, փչացնում է   բերքը: Այդ պատճառով մի քանի երկրներում գյուղատնտեսները ցանում են միայն մոդիֆիկացված սերմեր՝ հրաժարվելով նորմալ ու բնական բերքից:

ԳՄՕ-ները բացասաբար են ազդում նաև տնտեսության վրա: Դրանք գտնվում են մի քանի ընկերությունների ձեռքում, ովքեր գրավում են ամբողջ շուկան: Իրենց լավ տեսքով ու թվացյալ ախորժելիությամբ դրանք գրավում են գնորդներին ու վաճառվում են շատ արագ: Այսինքն՝ շուկայից դուրս են մնում բնական բերք վաճառողները, ինչը կարող է հանգեցնել տնտեսական մեծ կորուստների:

Ձեզ ենք ներկայացնում նաև այն սնունդը, որն ամենից շատ է հանդիպում մոդիֆիկացված վիճակում:

1. Պահածոյացված եգիպտացորենը և դրանով պատրաստված սնունդը, այդ թվում՝ ալյուրը, քաղցր ձողիկները…

2. Սոյան և դրանով պատրաստված հավելումները

3. Բամբակը

4. Կարտոֆիլը

5. Շաքարեղեգը

6. Բրինձը

7. Պահպանման երկար ժամկետ ունեցող լոլիկը

8. Ելակը

9. Ադամաթուզը

10. Կարմիր պղպեղը

Մասնագետները խորհուրդ են տալիս շուկայից գնել թեկուզ մի փոքր վնասված բանջարեղեն և միրգ, քանի որ դրանք մի քանի անգամ ավելի առողջարար են:

Սիրարփի Աղաբաբյան

 

Տեսանյութեր

Լրահոս