Բաժիններ՝

Ստեֆան Էլ-Շաարավին՝ «Մոնակոյի» ֆուտբոլիստ

«Միլանի» հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավին, ակումբի կազմում 4 մրցաշրջան անցնելուց հետո, հեռացել է ակումբից և դարձել է ֆրանսիական «Մոնակոյի» ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը:

Հարձակվողը բուժզննում է անցել Մոնտե Կառլոյում և պայմանագիր է ստորագրել ֆրանսիական ակումբի հետ: Գործարքի ֆինանսական մանրամասներն առայժմ չեն հաղորդվում: Հայտնի չէ նաև, թե քանի տարվա պայմանագիր են կնքել կողմերը:

Ավելի վաղ մամուլում շրջանառվում էր տեղեկատվություն, ըստ որի՝ «Մոնակոն» ֆուտբոլիստի մեկամյա վարձակալության համար պետք 3 մլն եվրո վճարի իտալական ակումբին, իսկ մրցաշրջանի ավարտից հետո գնի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները 13 մլն եվրոյով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031