Նիկի Հիլթոնի ու Ջեյմս Ռոտշիլդի հարսանեկան բացառիկ լուսանկարները
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրեր առաջ Քենինգսթոնյան պալատում ամուսնացել են հայտնի ընտանիքների ժառանգները՝ Նիկի Հիլթոնն ու Ջեյմս Ռոտշիլդը:
Նման հարսանիքի մասին երազում են բոլոր աղջիկները՝ շքեղ զգեստ Valentino-ից, աշխարհի ամենաազդեցիկ ընտանիքներից մեկին պատկանող փեսացու…
spletnik.ru-ն Instagram-ում հայտնաբերել է «Միսիս Ռոտշիլդ» հեշթեգով բազմաթիվ լուսանկարներ:
Անձամբ հարսնացում իր Instagram-ում տեղադրել է Christian Louboutin կոշիկը՝ զարդարված «Միսիս Ռոթշիլդ» գրությամբ, ինչպես նաև իր զգեստի էսքիզը:
«Շնորհակալություն, որ ստեղծեցիք իմ երազանքի զգեստը»,-նորաձևության տանը շնորհակալություն է հայտնել Նիկին:
Հարսնացուի հարազատները ևս սոցցանցերում հրապարակել էին հարսանեկան լուսանկարներ: Այսպես, Փերիս Հիլթոնը որոշ լուսանկարներ է հրապարակել հարսանիքի նախապատրաստական պահերից:
«Ամենագեղեցիկ հարսնացուն, ում ես տեսել եմ»,-քրոջ սև-սպիտակ լուսանկարը մեկնաբանել է Փերիսը:
Քույրերի եղբայրը՝ Բարոն Հիլթոնը գրել է. «Բառերով չես նկարագրի, թե որքան երջանիկ եմ քրոջս համար: Նա գտել է իր կյանքի սերը, տղամարդու, ում հետ ես ուրախ եմ հարազատ դառնալ: Սիրում եմ ձեզ երկուսիդ»:
Հիշեցնենք, որ Նիկին ու Ջեյմսը միասին են 2011 թվականից: Նրանք ծանոթացել են Իտալիայում մոդել Պետրա Էքլսթոունի ու Ջեյմս Ստանտի հարսանիքին: Անցած տարի Ջեյմսը առաջարկություն էր արել իր սիրելիին: