ՄԱԿ-ը պետք է ճանաչի ուրանի հարստացման Թեհրանի իրավունքը. Իրանի ԱԳՆ
Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն, ամենայն հավանականությամբ, բանաձև կընդունի, որով կճանաչի ուրանի հարստացման Թեհրանի իրավունքը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Զարիֆի խոսքով՝ Իրանը սկսել էր բանակցությունները այն վիճակում, երբ Անվտանգության խորհուրդը իր միջուկային ծրագիրն անվանել է վտանգավոր ու դրա դեմ բանաձև է ընդունել:
«Այսօր բանակցություններից հետո պատմության մեջ առաջին անգամ իրավիճակ է ստեղծվել, երբ ԱԽ-ն պաշտոնապես պատրաստ է ընդունել ուրանի հարստացման ծրագիրը բանաձևով, որը կարող է ընդունվել հաջորդ շաբաթ»,-ասել է իրանցի նախարարը:
Հիշեցնենք, որ երեկ Ւրանն ու «վեցյակը» համաձայնության եկան Իրանի միջուկային ծրագրի շուրջ: