Կառավարությունում տեղի է ունեցել Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Քիչ առաջ Շարլ Ազնավուրի անվան հրապարակից մեկնարկեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության երթը դեպի ՀՀ գլխավոր դատախազություն:
Հուլիսի 11-ին բրիտանական The Guardian-ը կրկին անդրադարձավ Հայաստանին։ Այս անգամ խոսքը Քիմ Քարդաշյանի մասին չէր, և ոչ էլ «Ո՛չ թալանին» ակցիայի։ Խոսքը պարտքային ճգնաժամի մասին էր։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է ընդունել Հովհաննես Մանուկյանին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից ազատվելու մասին:
168.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց նրա խոսնակ Ծովինար Խաչատրյանը: Նշենք, որ Հովհաննես Մանուկյանը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվել է 2014թ. ապրիլի 30-ին:
Ռուսաստանի աճող ագրեսիվությունը, ջիհադիստներն ու ցանցահենները Մեծ Բրիտանիայի գլխավոր սպառնալիքներն են: Նման կարծիք է հայտնել երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը, հայտնում է ВВС-ն:
Հուլիսի 15-ին հյուսիսային շրջաններում, 16-19-ին շրջանների զգալի մասում` գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
«Կարմիր սատանաները» պահանջում են իսպանացի դարպասապահի տրանսֆերի շուրջ ստեղծված իրավիճակի շուտափույթ հանգուցալուծում:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1981 թ. ծնված Կարեն Շ.-ն:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տեղի ժամանակով ժ. 07.00-ին (Երևանի ժամանակով ժ. 15-00-ին) հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ, ասվում է Սպիտակ տան Twitter-ում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի 1-ին շենքի վերելակի խափանման պատճառները, որի հետեւանքով մահացել էր բնակչուհի, 1978թ. Հ.Շահբազյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1980թ. Արթուր Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ։
Հուլիսի 11-ին, ժամը 16.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել ավտոլվացման կետի ավտոլվացող, 1980 թ. ծնված Սաթենիկ Մ.-ն:
«Ամեն ինչ չէ, որ պայմանավորված է իշխանության, կառավարության անդամների ցանկությամբ…
Նաիրիտցիներից Արմեն Դեմիրճյանը 168.am-ին հայտնեց, որ այժմ բացել են ճանապարհը և սպասում են Սաղաթելյանին, ով գնացել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իրանի միջուկային հարցով համաձայնագիրը հնարավորություն է տալիս փոխել Թեհրանի նկատմամբ հարաբերությունների ուղղությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ նրա՝ որդու ու հարսի միջև վեճեր են եղել. «Ես էլ՝ որպես 85 տարեկան մարդ, ասում էի՝ հարս ջան, տղա ջան, ամոթ է, չի կարելի, հարևանները ձեր այդ խոսքերն իմանում են, նստեք ձեր տեղում, բայց հարսս ասում էր՝ շան պես մի հաչա, զարկում-գցում էր ինձ դիվանին»: Դատավորի հարցին, թե ինչն էր վեճերի պատճառը, վկան պատասխանեց, որ վեճերի պատճառը չի իմացել, տեսել է, որ հարսը հեռախոսով հաճախ է խոսել. «Մենակ լսել եմ, որ երկու անգամ (նայել եմ) ականջին՝ սիրում եմ, սիրում եմ, սիրում եմ քեզ»: Դիտարկմանը, որ վկան վատ է լսում, և հարսը պետք է գոռա՞ր, որ նա լսեր, վկան պատասխանեց՝ կամա՜ց խոսում էր: Հաջորդ հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է ինքը լսել, վկան պատասխանեց, որ ինքը մոտեցել է:
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում։ Դեպքը տեղի է ունեցել Արմեն Տիգրանյան փողոցում։
Վիրավորները տեղափոխվել են Թովուզի հիվանդանոց: Նրանց վիճակը բավարար է: Այս մասին հայտնել է «Ազադլըգ» թերթը` հղում կատարելով Ադրբեջանի ՆԳՆ կայքում բերված հաղորդագրությանը, որով հերքվել է ադրբեջանական որոշ ԶԼՄ-ների կողմից միջադեպը որպես հայկական կողմից կատարված գնդակոծության հետեւանք ներկայացվելը:
Մեզ հետ զրույցում գործարարի Երևանի տան հարևանները հաստատեցին այն, որ Համլետ Ասատրյանն իր ընտանիքի հետ շատ քիչ է լինում Երևանում: Նրանք նշում էին, որ դեմքով անգամ լավ չեն ճանաչում այդ ընտանիքին:
Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի տարածքային կազմակերպության խորհրդի եւ Տարածքային կազմակերպության Վերահսկողի ընտրությունները երեկ անցան դրամատիկ պայքարում:
Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում հունիսի 30-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած 27-ամյա Մելինե Ասատրյանին 2 օր առաջ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են նյարդավիրաբուժական բաժանմունք: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը:
Իրանի ու «վեցյակի» միջև ձեռք բերված համաձայնագիրը վկայում է կոնստրուկտիվ փոխհամագործակցելու հնարավորության մասին:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ադմինիստրացիայի ու երկրի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի Twitter-յան օգտահաշիվները կոտրել են, այնտեղ հրապարակված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, RIA Novosti-ին հայտնել են Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունից:
Մասնավորապես՝ անհեթեթ է համակարգիչները սեփականատերերին չվերադարձնելու հանգամանքը, քանի որ դրանցում առկա տեղեկույթը կարելի է պատճենել այլ կրիչի վրա, որից հետո դրանք այլևս անհրաժեշտ չեն լինելու քննության համար:
Իրանի ու «Վեցյակի» միջև պայմանավորվածությունը իրանական միջուկային ծրագրի հարցով նախատեսում է Թեհրանի դեմ պատժամիջոցների չեղյալ հայտարարում, ասվում է Վիեննայում բանակցությունների ժամանակ ձեռք բերված համաձայնագրի տեքստում:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատմական մասշտաբի սխալ է անվանել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը, որը ստորագրել են Իրանն ու «վեցյակը»:
Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հարցում ոչ մի առաջընթաց չկա, ընթացիկ տարվա առաջին կեսի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին նվիրված նախարարների կաբինետի նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Օմսկի մարզի ամբողջ տարածքում այսօր իջեցվելու են Ռուսաստանի Դաշնության դրոշները՝ որպես սգո նշան օդադեսանտային զորքերի 242-րդ կենտրոնում մասնաշենքի փլուզման հետևանքով մահացած զինծառայողների:
Ս.թ հունիսի 23-ին ՀՀ ոստիկանությունը ոչ միայն Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլէկտրաէներգիայի սակագնի թանկացման խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ բռնի ուժ գործադրեց, այլեւ այդ ցույցը լուսաբանող ավելի քան մեկ տասնյակ լրագրողների նկատմամբ. մասնագիտական տեխնիկա կոտրվեց, հիշողության կրիչներ առգրավվեցին, մի քանի լրագրողներ ստացան մարմնական վնասվածքներ, մի քանիսն էլ բերման ենթարկվեցին ոստիկանության բաժանմունքներ: