Իրանի փողոցներում մարդիկ ցնծությամբ տոնում են պատժամիջոցների չեղարկումը
Իրանի մայրաքաղաք Թեհրանում ու մյուս խոշոր քաղաքներում երեկ երեկոյան հազարավոր մարդիկ էին դուրս եկել փողոցներ՝ տոնելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ համընդհանուր համաձայնագրի ստորագրումը, որի տակ երեկ իրենց ստորագրություններն էին դրել Իրանի արտաքին գերատեսչության ու «վեցյակի» արտգործնախարարները, հայտնում է TASS-ը:
Իրանցիները հավաքվել էին փողոցներում՝ տոնելու պատժամիջոցների չեղարկումը, որը, նրանց կարծիքով, կարող է երկրում լավացնել սոցիալ-տնտեսական վիճակն ու հասարակ իրանցիների կյանքը:
Թեհրանում շրջում էին Իրանի Իսլամական Հանրապետության դրոշներով զարդարված ավտոմեքենաները, Վանակ հրապարակում երիտասարդները պարում էին ու երգում, ինչը փաստացի արգելված է երկրում:
Ելույթ ունենալով Իրանի ազգային հեռուստատեսությամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին երեկ հայտարարեց, որ համաձայնագիրը «առանցքային նշանակություն ունի երկրի համար»: