Բաժիններ՝

Բեռլուսկոնիի նախկին սիրուհին ֆիլմ կնկարահանի քաղաքական գործչի հետ իր ինտիմ կապի մասին

Պատրիցիա դ’Ադարիոն՝ Իտալիայի նախկին վարչապետ Սիլիվիո Բեռլուսկոնիի հետ իր սիրային կապին նվիրված «Վայելեք, վարչապետ» գրքի հեղինակը, հայտարարել է, որ զբաղվելու է ֆիլմի նկարահանմամբ, որի հիմքում ընկած է լինելու իրենց սիրավեպը, հայտնում է The Guardian-ը:

«Ես սկսում եմ աշխատանքը ֆիլմի վրա, որը կպատմի այն մասին, թե ինչ եմ ես ստիպված եղել կրել նրա պատճառով: Բեռլուսկոնին խորտակեց իմ կյանքն ու պետք է ինձնից ներողություն խնդրի, ինչպես նաև դադարի թաքցնել ճշմարտությունը մեր հարաբերությունների մասին»,-հայտարարել է դ’Ադարիոն՝ որպես վկա հանդես գալով Ջանպաոլո Տարանտինիի գործով դատարանում:

Տարանտինին մեղադրվում է քաղաքական գործչի մարմնավաճառներ մատակարարելու մեջ: Հետաքննության տվյալով՝ նա Բեռլուսկոնիին է մատակարարել էլիտար էսկորտ մոդելների՝ պետական պայմանագրերի դիմաց:

Բեռլուսկոնին ներկայում մեղադրյալ է մեկ այլ գործի շրջանակում, որը առնչություն ունի Տարանտինիի գործի հետ: Մեղադրող կողմը պնդում է, որ նա գնել է Տարանտինիին, որպեսզի վերջինս հերքի քաղաքական գործչին մարմնավաճառների ծառայության տրամադրման հարցը:

Պատրիցիա դ’Ադարիոն առաջին անգամ Բեռլուսկոնիի հետ իր կապի ու այն մասին, որ քաղաքական գործիչն իրեն սեքսի դիմաց գումար է վճարել, առաջին անգամ հայտարարեց 2009 թվականին իտալական հեռուստատեսության եթերում:
Բեռլուսկոնին հերքել է իր հասցեին 42-ամյա իտալուհու բոլոր մեղադրանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս