Հրեական 35 սրամիտ ասացվածքներ
Մի քանի կարճ և սրամիտ ասացվածքներ, որոնք արտահայտում են հրեական ժողովրդի ամբողջ «աղը»: Բոլոր ժողովուրդներն ունեն իրենց հատուկ աշխարհհայացքը, սակայն ամենից լավ դա արտահայտվում է նրանց առածներում և ասացվածքներում: Բազմաթիվ լեգենդներ կան հրեական ժողովրդի իմաստուն լինելու մասին և դա հենց այնպես չէ: Ահա մի քանի հրեական սրամիտ ասացվածքներ, որոնք արտահայտում են դրա ամբողջ էությունը:
1. Փողերով այնքան լավ չէ, ինչքան որ վատ է առանց դրանց:
2. Ադամը առաջին երջանիկ մարդն էր, որովհետև չուներ զոքանչ:
3. Եթե պրոբլեմը կարելի է լուծել փողով, ապա դա պրոբլեմ չէ, այլ ծախս:
4. Աստված մարդուն տվել է երկու ականջ և մեկ բերան, որպեսզի նա շատ լսի և քիչ խոսի:
5. Թող Աստված պաշտպանի քեզ վատ կանանցից. լավերից դու ինքդ փրկվիր:
6. Մուտք գործեց գինին, դուրս եկավ գաղտնիքը:
7. Աստված չի կարող միաժամանակ ամենուր լինել: Դրա համար էլ նա ստեղծել է մայրերին:
8. Մի եղիր քաղցր, թե չէ քեզ կուտեն: Մի եղիր դառը, թե չէ քեզ կթքեն:
9. Վախեցիր այծից դիմացից, ձիուց` հետևից, իսկ հիմարից` բոլոր կողմերից:
10. Հյուրը և ձուկը 3 օր հետո սկսում են վատ հոտ արձակել:
11. Գիտելիքը շատ տեղ չի զբաղեցնում:
12. Ավելի լավ է հրեան լինի առանց մորուք, քան մորուքն` առանց հրեաի:
13. Մարդը պետք է ապրի, թեկուզ և հետաքրքրության համար:
14. Խուլը լսել է, թե ինչպես է համրը պատմել` ինչ տեսել է կույրը, թե ինչպես է կաղը արագ-արագ վազել:
15. Աստված աղքատներին, ծայրահեղ դեպքում, պաշտպանում է թանկարժեք մեղքերից:
16. Եթե բարեգործությունը ոչինչ չարժենար, բոլորը մարդասեր կլինեին:
17. Երբ տարեց աղջիկն ամուսնանում է, միանգամից դառնում է երիտասարդ կին:
18. Ծնողները երեխաներին սովորեցնում են խոսել, երեխաները` ծնողներին` լռել:
19. Հեռվից բոլոր մարդիկ էլ վատը չեն:
20. Հնարավոր է, ձվերը մի քիչ ավելի խելոք են հավերից, բայց նրանք շատ շուտ փչանում են:
21. Տղամարդիկ ավելի շատ բան կանեին, եթե կանայք ավելի քիչ խոսեին:
22. Լավ լռելը ավելի դժվար է, քան լավ խոսելը:
23. Վատ կինը անձրևից ավելի վատն է. անձրևը ստիպում է տուն գնալ, իսկ վատ կինը` տնից գնալ:
24. Աշխարհը կկործանվի ոչ թե նրանից, որ մարդիկ են շատ, այլ նրանից, որ տմարդիներն են շատ:
25. Տեր Աստված: Օգնիր ինձ ոտքի կանգնել, ընկել ես ինքս էլ կարող եմ:
26. Եթե կյանքը չի փոխվում դեպի լավը, սպասիր, այն կփոխվի դեպի վատը:
27. Ինչքան էլ որ սերը քաղցր լինի, միևնույնն է, դրանից կոմպոտ չես պատրաստի:
28. Երբ ոչինչ չկա անելու, մարդիկ մեծ գործեր են հանձն առնում:
29. Երկու վատից մեկն ընտրելիս` պեսիմիստը երկուսն էլ ընտրում է:
30. Բոլորը բողոքում են փողի բացակայությունից, իսկ խելքի բացակայությունից` ոչ ոք:
31. Ով երեխաներ չունի, լավ է նրանց դաստիարակում:
32. Ավելի լավ է մեռնել ծիծաղից, քան թե` վախից:
33. Փորձն այն բառն է, որով մարդիկ անվանում են իրենց սխալները:
34. Սպիտակ մազերը ծերության նշան են, այլ ոչ թե իմաստության:
35. Ծերանալով մարդ ավելի վատ է տեսնում, բայց շատ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը