Հովհաննես Մանուկյանը վերջին շրջանում հաճախ էր փնթփնթում, թե իզուր թողեց դիվանագետի հանգիստ աշխատանքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել: Ուշագրավն այն է, որ այս մասին լուրերի տարածվելուց անմիջապես հետո նախագահական կայքը հրապարակեց Սերժ Սարգսյանի հրամանագիրը` Հովհաննես Մանուկյանին արդարադատության նախարարի պաշտոնից ազատելու մասին:

Այս պաշտոնանկությունը, մեղմ ասած, անակնկալ էր բոլորի համար: Բայց «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մանուկյանի շրջապատի համար լուրն այնքան էլ անակնկալ չէր, քանի որ վերջին շրջանում նա հաճախ էր փնթփնթում, թե հոգնել է այդ համակարգում աշխատելուց, իզուր թողեց դիվանագետի հանգիստ աշխատանքը եւ մտավ ՀՀ Կառավարության կազմ»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031