Չուգունը սպանվել է կնոջ և դստեր աչքի առաջ. ինչ կապ ունի սպանության հետ պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ հուլիսի 14-ին, Տիգրանյան 5 հասցեի բակում հնչել էին կրակոցներ, ինչի արդյունքում սպանվեց քրեական հեղինակություն համարվող 35-ամյա Արթուր Հովհաննիսյանը, ով հայտնի էր Չուգուն մականվամբ: Նախնական տվյալներով՝ կրակոցներն արձակվել են, երբ Արթուր Հովհաննիսյանը, դուրս գալով շենքի մուտքից, գնացել է դեպի հարեւանությամբ կայանված իր ավտոմեքենան: Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի՝ սպանությունը տեղի է ունեցել հենց Արթուրի կնոջ եւ դստեր աչքի առաջ: Սակայն կա եւս մի ականատես: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սպանված Արթուրի կնոջ եղբայրը եղել է հենց մեքենայի մեջ եւ, ամենայն հավանականությամբ, տեսել է՝ ովքեր են եղել իր փեսային կրակողները: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 4 պարկուճ, 1 գնդակ: Ըստ շրջանառվող լուրերի՝ Արթուր Հովհաննիսյանը օրեր առաջ կոնֆլիկտ է ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանի որդու` Արթուր Մանուկյանի հետ: Ի դեպ, վերջինս Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի փեսան է: Փորձեցինք տեղեկությունը պարզել Աբրահամ Մանուկյանից, սակայն վերջինս վստահեցրեց, որ իր որդին այս ամենի հետ կապ չունի. «Հեյրուրանք է 100 տոկոս, բան եմ ասում, չկա նման բան»»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։