Ինչպես Turan գործակալությանը հայտնել է փաստաբան Էլչին Գամբարովը, Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի ու նրա ամուսնու՝ կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսի քրեական գործով դատական նիստը նշանակված է հուլիսի 13-ին՝ ժ. 10.00-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում:
Զբոսաշրջիկներն ընտրել են ճանապարհորդության համար լավագույն ուղղությունները:
Քանյե Ուեսթը շարունակում է իր ուժերը փորձել տարբեր ուղղություններում: Այս անգամ էլ ռեփերը որոշել է զբաղվել System Magazine-ի համար արված Քիմի ֆոտոսեսիայի ոճով, հայտնում է spletnik.ru-ն:
«Ես չեմ ուզում գնահատական տալ` արդյոք արդյունավե՞տ է Ազատության հրապարակում պայքարը շարունակելը: Մի բան դրական է, որ նրանք մաքսիմալիստ են: Եթե երիտասարդները մաքսիմալիստ չլինեն, ապա չեմ կարծում, որ նրանք երիտասարդներ կկոչվեն»,- ասում է Ավետիք Իշխանյանը:
Անդրադառնալով ավիատոմսերի գներին՝ Ա. Խաչատուրյանը նշեց, որ դրանք պետք է հիմնական ուղղությունների վրա դիտարկել՝ Մոսկվա և Դուբայ: Նրա խոսքով՝ ըստ «Մաքքենզիի» ծրագրի, նախատեսվում էր, որ ավիատոմսերի գները 3-5 տարում կնվազեն 10-50%-ով, բայց ծրագրի հենց առաջին տարում 2 անգամ նվազում է եղել:
Մեր պատկերացմամբ, ԲՐԻԿՍ-ԵԱՏՄ-Շանհայան համագործակցության կազմակերպություն փոխգործակցության հիմքում ընկած է ինտեգրացիոն գործընթացների փոխլրացնող և փոխշահավետ զարգացման սկզբունքի ապահովման ընդհանուր հետաքրքրվածությունը:
Rovio բջջային հավելվածի և ՆԱՍԱ-ի (NASA) մասնագետները միասին ստեղծել են Angry Birds խաղի նոր տարբերակը:
Բեզոարյան այծ որսացողները հայտնաբերվեցին:
Հուլիսի 9-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Սիլիկյան թաղամասի բնակչուհի, 1965 թ. ծնված Մարինա Ա.-ն և հայտնել, որ համագյուղացի Կառլեն Մ.-ն իրենց տան բակում փայտով հարվածել է իրեն:
Բալթազար Կորմակուրի «Էվերեստ» ֆիլմը կբացի Վենետիկի 72-րդ կինոփառատոնը: Այն կցուցադրվի սեպտեմբերի 2-ին Լիդո կղզու Palazzo del Cinema-ում, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով կինոփառատոնի մամլո ծառայությանը:
Սահմանադրական փոփոխությունների արդյունքում խորհրդարանական համակարգին անցում կատարելու վերաբերյալ ԲՀԿ-ն նույնպես չի փոխել իր դիրքորոշումը: Կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ մնացյալ առավել բովանդակային քննարկումների վերաբերյալ ԲՀԿ-ն իր դիրքորոշումը կետ առ կետ կհայտնի, երբ իրենց ձեռքին կլինի տեքստը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամպարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եքզանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Եթե բրազիլական թոք-շոուի ուղիղ եթերում պատահաբար ականատես եք լինում հայկական քոչարու անհավանական կատարման, կամ եթե նույն հեռուստաշոուի ընթացքում պորտուգալերեն լեզվով ձեր ականջին է հասնում հայկական դոլմայի անունը, ապա այստեղ անկասկած խառն է Սան Պաուլոյում բնակվող մեր հայրենակից դերասան Արթուր Հարոյանի անունը:
Երեկ Շիրակի մարզում 53-ամյա տղամարդուն գտել են քրոջ տանը կից մարագի երկաթյա դռան շրջանակից հակի թելով կախված վիճակում:
Քիչ առաջ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ դադարեցնում է հացադուլը՝ պայմանով, որ՝ «հրապարակներն ու փողոցները դատարկ չենք թողնելու»:
«Մենք պետք է նաև պայքարը դրսում շարունակենք, բայց մենք նաև չպետք է սպառենք մեր ֆիզիկական և մտավոր կարողություները: Մեր կոչն է՝ միացումը փողոցում պայքարող բոլոր խմբերին և անհատներին»,- հայտարարեց Ն. Այվազյանը:
Սահմանամերձ Ոսկեվան և Բագրատաշեն համայնքների բնակչությունն այուսհետև առողջության առաջնային պահպանման օղակում բուժօգնություն կստանա նորակառույց կենտրոններում:
Այսօր` հուլիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Mitsubishi մակնիշի 88 ՍՍ 009 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել երկաթե ճաղավանդակներին և մոտ 60 մ գլխիվալր շրջվելով` հայտնվել ձորակում:
«Երբ խոսում եք մեր քանակից, խոսեք Ոստիկանության քանակից, այսինքն՝ իրենք մեր մեջ ուժ և պայքարող քաղաքացի են տեսնում: Քանակից ավելի կարևոր որակն է: Մեր ընդհանուր պահանջերը մնում են նույնը և մենք սպասում ենք իշխանությունների կողմից մեր պահանջների բավարարմանը: Պայքարելու ենք այնքան, որքան կպահանջվի»,- հայտարարեց Դ. Սանասարյանը:
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ հուլիսի 9-ին, կյանքի 75-րդ տարում, վախճանվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լաերտ Մովսիսյանը:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ դոլարայնացման մակարդակը Հայաստանում այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում շարունակել է աճել։
Հուլիսի 7-ին, ժամը 23.30-ին, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 7/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 54-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Չի բացառվում, որ այս տրանսֆերային պատուհանի ժամանակ անգլիական և գերմանական ֆուտբոլների գրանտների միջև կայանա մի քանի խոշոր գործարք:
Հունիսի 23-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում ինքնությունը չպարզված տղամարդու վրաերթի ենթարկելու մասին: Վերջինս հունիսի 25-ին հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել էր:
Քիչ առաջ Ազատության հրապարակում Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանրահավաքը ուշ սկսվեց, քանի որ ոստիկանությունը թույլ չէր տալիս բարձրախոսներ տեղադրել հրապարակում՝ պատճառաբանությամբ, թե հանրահավաքն արտոնված չէր։ Բանակցությունների արդյունքում ոստիկանները ի վերջո թույլ տվեցին բարձրախոս տեղադրել, սակայն Վալերի Օսիպյանն ասաց, որ երթ թույլ չեն տալու իրականացնել, քանի որ այն արտոնված չէ։
Ճապոնական Honda ավտոմոբիլային կոնցեռնը անվտանգության բարձիկների հետ կապված խնդրի պատճառով հետ է կանչում 4,5 մլն ավտոմեքենա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Քիչ առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ասաց, որ մտահոգված է Դավիթ Սանասարյանի առողջությամբ և հույս ունի, որ նա այսօր կդադարեցնի հացադուլը։
Լյարդի կարևորագույն ֆունկցիաներից է գլիկոգեն կոչվող կենսական էներգիայի կուտակումը, որի շնորհիվ նվազում է ախորժակը և կանխարգելվում է քաշի ավելացումը։
Հուլիսի 9-ին Մոսկվայում ՌԴ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը:
Տարեց տղամարդու հետ սեռական հարաբերություն ունեցած և նրանից գումար շորթած երիտասարդ աղջկան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և տեղափոխվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: