Microsoft -ի Halo-ն ռեկորդներ է գրանցում
Microsoft -ի «Halo» շարքը, որը համարվում է ընկերության ամենաթանկ ու ամենահայտնի ապրանքներից մեկը, վաճառքի ռեկորդ է գրանցել: Ինչպես հաղորդում է Gamespot կայքը՝ գիտաֆանտաստիկ խաղի առաջին մասը թողարկվել էր դեռևս 2001թ., վաճառվել է ավելի քան 65 միլիոն օրինակով:
2014թ. հոկտեմբերին վաճառվել է «Halo» խաղի 60 մլն օրինակ: Ավելի նշանակալի աճ ապահովեց խաղի «Halo: The Master Chief Collection» տարբերակը (2014թ. նոյեմբեր): Այդ ժամանակ Microsoft ընկերությունը չհստակեցրեց օրինակների թիվը, բայց ակնհայտ էր, որը խոսքը հսկայական քանակության մասին է:
«Halo» շարքը շարունակվելու է 2015թ.՝ « Halo 5: Guardians» թողարկմամբ: Xbpx ընկերության ղեկավար Բոնի Ռոսն իր հարցազրույցներից մեկում հաստատեց, որ դեռ կան տասնյակ պատմություններ, որոնք պետք է պատմվեն խաղացողներին, այդ պատճառով 5-րդ մասը վերջինը չի լինի: