Բացի այդ, նախագծով առաջարկվում է նաեւ ոչ լեգիտիմ ճանաչել Ղրիմի հանրաքվեն:
Գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը տրված է։ Այս օրերին առավել զբաղված են այգեգործները, ովքեր իրականացնում են ծառերի էտման և տարբեր հիվանդությունների դեմ բուժման աշխատանքներ:
Մարտի 23-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Նորքի 9-րդ զանգվածի Այգեգործների փողոցի թիվ 17 տան մոտից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Ալբերտ Հ.-ին:
Ինչ վերաբերում է Քեսաբի հայությանը, ապա նշվում է, որ Թուրքիան, ելնելով մարդասիրությունից, պատրաստ է ապաստան տալու Քեսաբի հայերին:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մարտի 25-ի որոշումով կասեցվել է «Կալաչ» ՍՊԸ-ի կողմից «Մրջնաբույն» խմորեղենի արտադրական գործունեությունը։
2014 թ. մարտի 25-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 7.5%:
Եվրոպա կատարվող այցելության ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի անվտանգության ապահովման համար պատասխանատու ԱՄՆ-ի գաղտնի ծառայության երեք աշխատող ուղարկվել է հետ Միացյալ Նահանգներ այն բանից հետո, երբ նրանցից մեկը Նիդեռլանդներում հայտնաբերվել էր անսթափ վիճակում:
«Քեսապը հայն է ու Հայաստանը, իսկ հայի ու Հայաստանի վրա ձեռք բարձրացնողը ձեռք է բարձրացնում ամբողջ հայության արժանապատվության և պատվի վրա»,- այս մասին Նախախորհրդարանի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Արցախյան պատերազմի ժամանակ Հադրութի պաշտպանական շրջանի 1-ին գումարտակի հրամանատար Վահան Բադասյանը, ով հանդես է եկել քեսապահայերին պաշտպանելու նպատակով զինված խմբեր ձևավորելու առաջարկությամբ:
Մարտի 24-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գերցենի փողոցի թիվ 1/Ա տան հարակից հողատարածքում ծառեր են հատել:
Արցախում անկախության համար պայքարը սկսեց և ողջ հայության աջակցությամբ հաղթանակով ավարտեց այն սերունդը, որն ապրել էր Խորհրդային Միությունում, տեսել նրա ամենածաղկուն և հզոր տարիները: Եթե այդ ամենը տեսնողը հնարավոր է համարել անկախության համար պայքարելը, ի՞նչ եք կարծում, մի՞թե նրանց որդիները և թոռները, ծնված արդեն անկախ Արցախում, անհնար կհամարեն այդ անկախության պահպանումը: Չեմ կարծում:
«Ամենամեծ խնդիրը շենքն է, հիմա ինչ խնդիր ասեք, էդ բոլորը մենք ունենք. դռներ, պատուհաններ տանիք: Բայց ընդհանուր շենքը հարմարեցված չէ մանկապարտեզին, ուղղակի երեխաների առօրյան կազմակերպում ենք այնպես, որ նրանք ցանկանան այստեղ մնալ»:
Այսօր Երևանում բացվեց ամբուլատոր-ախտորոշիչ և հիվանդանոցային ծառայություններ մատուցող «Մեդլայն կլինիկ» կենտրոնը` հագեցած ախտորոշիչ նորագույն սարքավորումներով, այդ թվում` համակարգչային շերտագրության, թվային ռենտգեն, թրեդմիլ և այլ սարքավորումներով։
Մարտի 24-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, Երևանի Միքայելյան փողոցի տներից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նախկինում 2 անգամ դատապարտված, 1964 թ. ծնված Վարդան Գ.-ին:
Քեֆ անողներից մեկը տղաներին սկսել է անհարկի հարցեր տալ, հետո հարվածել է անչափահասներից մեկի դեմքին: Երեք տղաներից մեկը, ով, սակայն, հարված չի ստացել, զանգահարել է գյուղ՝ իր հորը, տեղեկացրել պատահարի մասին:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիջայանը` դիմելով ՀՀ վարչապետին ասաց, թե նախարարները խորհրդարանում իրենց կոռեկտ չեն պահում:
Թող այն մարդիկ, ովքեր այդ իրավիճակը ստեղծում են, թող նաև իրենք մտածեն, որ այն նշաձողը, որը հենց վերաբերում է քաղաքական գործիչներին, կառավարության ադամներին՝ թող այդ նշաձողը չիջնի երբեք: Ես ասում էի՝ գոռալով հարցեր մի՛ բարձրացրեք: Ես գտնում եմ, որ ես գործել եմ տվյալ իրավիճակին համարժեք և տվել եմ այն համարժեք պատասխանը, ինչն անհրաժեշտ էր…
Մարտի 27-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-ին, օրվա երկրորդ կեսին, 28-ի գիշերը, 29-30-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 31-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` ամպրոպ:
Այսօր ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Լևոն Ավետիսյանին: Պաշտպանն ասաց, որ գործը վարույթ ընդունելուց հետո դատավորն այնպիսի գործողություններ է կատարել, որոնք օբյեկտիվորեն կասկածի տակ են դնում նրա անկողմնակալությունը:
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը Երևան մտնող ճանապարհահատվածներում և մայրաքաղաքում:
Դրսում երեխաներին դերասանը փորձել է հրել, տղաներից մեկն էլ ասել է՝ ձեռքդ քաշիր: Սա է ողջ պատմությունը: Ընդ որում, երեխաների հետ չորս ուսուցիչ է եղել, որոնք բոլորին ճանապարհել են մինչեւ տուն:
Հասկանալի է, որ այս հեռանկարը շատ լավ գիտակցում է նաև ՀՀ իշխանությունը: Բայց գիտակցումը, լավագույն դեպքում, անկարողությունն ամրապնդելու և ոչ թե՝ այն հաղթահարելու դրսևորում է:
«2013 թվականի ընթացքում մենք լուծել ենք ՀԿԵ-ի առջև ծառացած մի շարք կարևոր խնդիրներ: Օրինակ, մի շարք երկաթուղային հատվածներում անց էին կացվել նորոգման աշխատանքներ, ուժեղացվել մոտ 40 կմ երկարություն ունեցող 350 հատվածներ, կամուրջներ: Համոզված եմ, որ մենք կարողացանք ամրության և հուսալիության լավ պահուստ ձևավորվել»,- ասել է գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը:
Հայաստանում հանքաարդյունաբերության մեծ ներուժ կա, բայց այն դեռ հայտնի չէ որպես ներդրումների համար նպաստավոր երկիր: Այս մասին այսօր «Պատասխանատու հանքաարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» համաժողովի ժամանակ ասել է միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ներկայացուցիչ Ֆերնարդո Ռուիս-Միերն
Մեկ ամսից ավել գերության մեջ մնալուց հետո հայրենադարձված, հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանի վիճակը նորմալ է եւ հաջորդ շաբաթ դուրս կգրվի հիվանդանոցից:
Ժամը 23:30-ի սահմաններում Վարդաձոր գյուղի բնակիչ 29-ամյա Ռուբեն Գրիգորյանը իր կողմից վարած Mercedes Benz մակնիշի 50 RU 001 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 53 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Հաշվի առնելով մարդատար տաքսի մեքենաների պահանջարկի ու տաքսի ծառայությունների թվաքանակի աճը, ինչպես նաև «Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության խնդրանքը Երևանի քաղաքապետարանին նոր կայանատեղեր կահավորելու վերաբերյալ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնախումբ, որում ընգրկվել են քաղաքապետարանի՝ տվյալ ոլորտի պատասխանատուներ, ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը և «Ավտովարորդների պաշտպանության լիգա» միության նախագահը:
«Հայաստանի ամբարված ջրամբարների շուրջ 50 տոկոսը՝ 5 հարյուր մլն խորանարդ մետր ծավալ, մեկ որոշմամբ հանձնվեց, «Որոտանն» էլ տրվեց ուրիշ երկրին և կարդում եմ օրենքը, որտեղ ասվում է, որ պետական նշանակության ջրային համակարգերը պետական սեփականություն են և ենթակա չեն մասնավորեցման: Հիմա ի՞նչ օրենքով, ի՞նչ հիմնավորմամբ են պետական ռազմավարական նշանակության ջրամաբարները վերջնական արդյուքնում վաճառվել: Մեկ էլ ասեք՝ ինչո՞ւ չեք պատասխանում այս հարցին»:
Սիրիայի Հալեպ քաղաքի ուղղությամբ իրականացված ռմբակոծություններից մեկի արդյունքում վնասվել է տեղի Սուրբ Երրորդություն հայ կաթոլիկ եկեղեցին: Ռմբակոծության հետևանքով ոչնչացվել է Հալեպի Նոր Գյուղ շրջանում գտնվող հայ կաթոլիկ այս եկեղեցու գմբեթը:
«Փղիկ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում «Գաթա» արտադրատեսակի թխվածքի արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում:
«Կխոսենք, կքննարկենք բոլոր այն հարցերը, որոնք փոփոխման ենթակա են կամ ենթակա չեն և գտնել փոխգործակացման եզր։ Ես կարծում եմ, որ հանդիպումը պետք է լինի Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որպեսզի հստակ լինեն գործողության սահմանները»,- ասաց Վաչե Գաբրիելյանը։