Վաչե Գաբրիելյան. Կառավարությունը պատրաստ է աշխատել «Դեմ եմ» նախաձեռնության հետ
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում երեկ հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հարցում գնալ փոխզիջունների:
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Վաչե Գաբրիելյանից ճշտեց՝ արդյոք նրա այդ հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ օրենքից հանվելու է պարտադիր բաղադրչիը։
Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, թե իրենք պատրաստ են աշխատել «Դեմ եմ» նախաձեռնության հետ, որպեսզի շտկեն օրենքում առկա բացերը։ Միաժամանակ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն ասաց, թե չի կարծում, որ անհրաժեշտ է նախապայմաններով խոսել:
«Կխոսենք, կքննարկենք բոլոր այն հարցերը, որոնք փոփոխման ենթակա են կամ ենթակա չեն և գտնել փոխգործակացման եզր։ Ես կարծում եմ, որ հանդիպումը պետք է լինի Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որպեսզի հստակ լինեն գործողության սահմանները»,- ասաց Վաչե Գաբրիելյանը։
Տիգրան Ուրիխանյանը նորից կրկնեց հարցը՝ պարտադիր բաղադրիչը հանվելո՞ւ է, թե՞ ոչ։
Վաչե Գանրիլեյանն էլ կրկնեց իր պատասխանը, որ իրենք պատրաստ են քննարկել հարցը՝ առանց նախապայմանների։ «Եվ պատրաստ ենք դա անել հանդիպման ընթացքում, այն ժամանակ էլ կքննարկենք ձևաչափն՝ առաց նախապայնների և չենք էլ ցանկանում, որ նրանք նախապայաման դնեն»,- ասաց նախարարը։