Բաժիններ՝

Դեբեդում մանկապարտեզ կա, շենք՝ չկա

asparez.am-ը գրում է. Գուգարքի տարածաշրջանի Դեբեդ գյուղում երկարատեւ ընդմիջումից հետո, 2005 թ-ին վերաբացված մանկապարտեզը տեղակայվեց ուսուցչի տան առաջին հարկում: Շենքն այժմ որպես հանրակացարան է ծառայում մարզի այլ բնակավայրերից գյուղի դպրոցում աշխատող ուսուցիչների համար:

Մանկապարտեզը միայն դրսից է հրապուրիչ, ներսում բազում խնդիրներ կան: Մանկապարտեզում երեխաները չեն քնում՝ մահճակալներ չունենալու պատճառով: Գույքի խնդիրն ամենափոքրն է, որ անհանգստացնում է տնօրենին. «Ամենամեծ խնդիրը շենքն է, հիմա ինչ խնդիր ասեք, էդ բոլորը մենք ունենք. դռներ, պատուհաններ տանիք: Բայց ընդհանուր շենքը հարմարեցված չէ մանկապարտեզին, ուղղակի երեխաների առօրյան կազմակերպում ենք այնպես, որ նրանք ցանկանան այստեղ մնալ»,- ասում է Դեբեդի մանկապարտեզի տնօրեն Աղունիկ Ավետիքյանը:

Նոր շենք ունենալու ցանկությունը որքան էլ մեծ է, սակայն առայժմ աշխատում են իրենց հատկացված շենքում՝ անհարմարությունները հաղթահարելով: Մտածում են գոնե` պայմանները բարելավեն, որ մի քիչ ավելի բարեկեցիկ պայմաններում երեխաներն իրենց առօրյան անցկացնեն: Մանկապարտեզի շենքը խոնավ է, նաեւ ջուր չունենալն է իր հերթին շատ խնդիրներ առաջացնում:

Մանկապարտեզի առաջին անհարմարությունը ճաշասենյակի եւ խաղասենյակի հեռավորությունն է: Մի սենյակից մյուսը գնալու համար երեխաներն ստիպված են ներս ու դուրս անել. «Հիմա երեխաներն այստեղ ճաշում են, պիտի դուրս գան, որ գնան խաղասենյակ, ձմռան ցրտին այդքան երեխային վերարկու հագցնելն ու հետո հանելը ժամանակատար է, ճաշիկը սառչում է, չհագցնել չի լինում, իրենք են սառչում»,- ասում է մանկապարտեզի խոհարարը:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31