
Մամիկոն Խոջոյանը հաջորդ շաբաթ դուրս կգրվի հիվանդանոցից

Մեկ ամսից ավել գերության մեջ մնալուց հետո հայրենադարձված, հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանի վիճակը նորմալ է եւ հաջորդ շաբաթ դուրս կգրվի հիվանդանոցից:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Կարեն Մանուկյանը՝ հավելելով, որ Մամիկոն Խոջոյանի վիրահատությունից մեկ շաբաթ է անցել, սակայն նա վիրահատված ձեռքը շարժում է և քայլում: Ըստ նրա` «առայժմ այլ վիրահատությունների կարիք չկա»: Ըստ Կարեն Մանուկյանի` 77-ամյա ծերունու հիշողությունը դժվար թե ամբողջությամբ վերականգնվի:
Մանրամասներն` այստեղ