Բաժիններ՝

Ինչ է տեղի ունեցել 114 ավագ դպրոցի աշակերտների և Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններից մեկի միջև. aravot.am

Aravot.am-ը թիվ 114 ավագ դպրոցի աշակերտների և Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններից մեկի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին զրուցել է դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանի հետ:

«Պատմությունը սկսվել է նրանից, որ «Արտիստում» խաղացող դերասանն ասել է՝ «Բաճկոնս գողացան փողերովս», ու երեխաները բնական ռեակցիա են ցուցաբերել, որովհետեւ տարակուսել են, չէ՞ որ ըստ բնագրի, հերոսի փողերը ոչ թե բաճկոնի, այլ կոշիկի մեջ էին: Դրանից թատրոնում պատմություն են սարքել, հսկիչները գոռգոռացել են, դերասաններից մեկը անպատիվ խոսքեր է ասել: Դրսում երեխաներին դերասանը փորձել է հրել, տղաներից մեկն էլ ասել է՝ ձեռքդ քաշիր: Սա է ողջ պատմությունը: Ընդ որում, երեխաների հետ չորս ուսուցիչ է եղել, որոնք բոլորին ճանապարհել են մինչեւ տուն: Ի դեպ, այս պահին գալիս եմ թատրոնից, գնացելի տնօրենին հանդիպելու, սակայն այնտեղ չէր»,- հեռախոսով փոխանցել է տիկին Կոստանյանը:

Գոհար Հակոբյան
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը` aravot.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս