Բաժիններ՝

Ինչու կառավարությունը չի պատասխանում «Որոտանի» մասին հարցին

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ կրկին անդրադարձավ «Որոտան»  ՀԷԿ-երի համալիրի վաճառքին:

«Հայաստանի ամբարված ջրամբարների շուրջ 50 տոկոսը՝ 5 հարյուր մլն խորանարդ մետր ծավալ, մեկ որոշմամբ հանձնվեց, «Որոտանն» էլ տրվեց ուրիշ երկրին և կարդում եմ օրենքը, որտեղ ասվում է, որ պետական նշանակության ջրային համակարգերը պետական սեփականություն են և ենթակա չեն մասնավորեցման: Հիմա ի՞նչ օրենքով, ի՞նչ հիմնավորմամբ են պետական ռազմավարական նշանակության ջրամաբարները վերջնական արդյուքնում վաճառվել: Մեկ էլ ասեք՝ ինչո՞ւ չեք պատասխանում այս հարցին»:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասաց, որ պատասխան չի տրվել, քանի որ՝ «հարցը շուտ էիք հնչեցրել, գրավորն էլ ուշ էիք ուղարկել դրա համար… Կպատասխանենք անպայման»:

Արամ Մանուկյանն էլ հիշեցրեց Արմեն Մովսիսյանի այն խոսքերը,  թե «Որոտան կասկադը» արդեն մոտ քառասուն տարեկան է, իսկ նման կասկադների համար քառասուն տարին սահմանային տարիք է, որտեղ պետք են լուրջ ներդրումներ, ինչի պատճառով էլ կառավարությունը որոշել է վաճառել Որոտանը:

Նախարարը հաստատեց, որ այդ խոսքերի հեղինակն ինքն է, ինչից հետո Արամ Մանուկյանն ասաց, թե հասարակության և լրագրողների առաջ նախարարը պետք է հնչեցնի այն օրենքը, ըստ որի՝ Որոտանը վաճառվել է:

«Ձեր նամակի պաատսխանը գրավոր կստանաք»,- պատասխանեց նախարարը: Արամ Մանուկյանն էլ նշեց, թե պատասխան չլինելը նույնպես պատասխան է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս