Նախախորհրդարան. «Գնում ենք քեսապցի մեր հայրենակիցներին պաշտպանելու» (տեսանյութ)

«Քեսապը հայն է ու Հայաստանը, իսկ հայի ու Հայաստանի վրա ձեռք բարձրացնողը ձեռք է բարձրացնում ամբողջ հայության արժանապատվության և պատվի վրա»,- այս մասին Նախախորհրդարանի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Արցախյան պատերազմի ժամանակ Հադրութի պաշտպանական շրջանի 1-ին գումարտակի հրամանատար Վահան Բադասյանը, ով հանդես է եկել քեսապահայերին պաշտպանելու նպատակով զինված խմբեր ձևավորելու առաջարկությամբ: Շեշտելով քեսապցիներին օգնելու հարցում համայն հայության գործուն մասնակցության կարևորությունը՝ Վահան Բադասյանը նշեց. «Մենք գնում ենք մեր բնիկ հայրենակիցներին պաշտպանելու: Նրանք, ովքեր ուզում են հայի և Հայաստանի արժանապատվությունը պաշտպանեն թող միանան իմ կոչին և իրենց մասնակցությունն ունենան այս սուրբ գործին»:

Նախախորհրդարան
Մանրամասները՝ տեսնյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31