Բաժիններ՝

Վիկտոր Ռեբեց. Այս տարին լինելու է նույնպես բարդ և հագեցած

Մարտի 25-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում անցել է երկաթուղային ենթակառուցվածքի առողջացման հարցերով գիտատեխնիկական խորհրդի նիստը:

«2013 թվականի ընթացքում մենք լուծել ենք ՀԿԵ-ի առջև ծառացած մի շարք կարևոր խնդիրներ: Օրինակ, մի շարք երկաթուղային հատվածներում անց էին կացվել նորոգման աշխատանքներ, ուժեղացվել մոտ 40 կմ երկարություն ունեցող 350 հատվածներ, կամուրջներ: Համոզված եմ, որ մենք կարողացանք ամրության և հուսալիության լավ պահուստ ձևավորվել»,- ասել է գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը:

Նա նաև հիշեցրել է, որ անցած տարի 56 միավորով կրճատվեց գծի բալային գնահատականը, գծի ուղեմասերում կատարելագործվել է կառավարման գործընթացը, կրճատվել ուղեմասերի ստորաբաժանումների քանակը:

2013 թվականի հիմնական ձեռքբերումներից Վիկտոր Ռեբեցը նշել է, մասնավորապես, տեխնիկական սարքերի խափանումների կրճատումը, փոխադրումների նոր տեխնոլոգիաների ներդրմանը խափանող գործոնների վերացումը:

Միևնույն ժամանակ գլխավոր տնօրենն ընդգծել է, որ 2014 թվականն երկաթուղու համար կլինի ոչ պակաս ակտիվ և հագեցած:

«Այս տարին լինելու է նույնպես բարդ և հագեցած: Արդեն մի քանի օրից կավարտվի երկաթուղու ամենախոշոր ստորաբաժանման՝ Ենթակառուցվածքի տնօրինության, ձևավորումը, որտեղ աշխատելու են մոտ 1,6 հազար մարդ և որտեղ միավորվելու են 8 ձեռնարկություն», – նշել է Ընկերության ղեկավարը:

Վիկտոր Ռեբեցը տեղեկացրել է, որ 2014 թվականին կավարտվեն վերանորոգման աշխատանքները Գյումրիի ուղեմասում, վերանորոգում կանցնեն Սևանի ուղեմասի մի քանի հատվածներ:

Իր զեկույցում Ենթակառուցվածքի ծառայության պետ Վալերի Գորշենինը նշեց, որ 2009-2013 թթ. վերանորոգվել է 355,4 կմ գիծ, փոխվել 392 հազար կոճղ:

2014 թվականին հիմնական աշխատանքները տարվելու են ենթակառուցվածքի ուժեղացման, 99 բալ մակարդակի վրա գծի ընդհանուր բալային գնահատականի ապահովման, խափանումների ընդհանուր քանակի կրճատման ուղղություններով: Ընթացիկ տարում ենթակառուցվածքի առողջացմանը ուղղվելու է 5,6 մլրդ դրամ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զեկույցներ տարբեր ուղեմասերում, էներգամատակարարման, ավտոմատիկայի, կապի ձեռնարկություններում ենթակառուցվածքի վիճակի վերաբերյալ, ներկայացվել է Սանահինի մեխանիզացված ուղեմասի և Մասիսի գծային մեքենացված կայարանի վերականգնման ընթացքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս