Վթարի հետևանքով Opel-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
National Geographic-ն աշխարհի ամենագլխավոր զգանցմունքին` սիրոն նվիրված լուսանկարների մրցույթ է անցկացրել:
Փոփոխությունը կատարվել է` հաշվի առնելով Ղրիմի Ռուսաստանին միանալու մասին երկուշաբթի օրվա որոշումը:
Ամերիկացի աստղագետ Թոմաս Բարկլին Երկրին չափերով մոտ մոլորակ է հայտնաբերել, որը գտնվում է կարմիր գաճաճ աստղի համակարգում եւ պտտվում է նրա շուրջը: Այն կարող է պիտանի լինել նաեւ կյանքի համար:
Գորիս-Կապան ավտոճանապարհի 30-րդ կմ-ի մոտակայքում` Որոտան գյուղի ոլորաններում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Էջմիածնի 16-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ դպրոցի դասասենյակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել և կռվել է նույն դպրոցի անչափահաս աշակերտի հետ, որի ընթացքում իր մոտ եղած դանակով դիտավորությամբ երկու անգամ հարվածել է վերջինիս որովայնի աջակողմյան հատվածին` նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:
ՄՄ-ին միանալու փաթեթը նախապատրաստող կառավարությանն անվստահությունը կարող է հետաձգման ամենահամոզիչ պատճառը դառնալ:
«168 Ժամը» մոտ 1 ամիս առաջ հարցում էր ուղարկել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն: Մեզ տրամադրված պատասխանը սկանդալային կարելի է համարել:
Ըստ տեղեկանքի՝ հետագայում այդ բժիշկը հարցաքննության ժամանակ նշել է, որ ընդհանուր վիճակը նկարագրելու ժամանակ ինքը նրա վրայից սպիրտի հոտ է զգացել, «իմ հարցերին քմծիծաղով ու կատակով էր պատասխանում», և ինքը մտածել է, որ նա գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ, այդ իսկ պատճառով արձանագրել է, որ նա գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ ու անմիջապես կողքը դրել երկու հատ հարցական, միաժամանակ նշել, որ նրա վրայից ալկոհոլի հոտ է գալիս:
– Սփյուռքն իրեն համարում է կթու կով, հարմարվել է այդ վիճակին: Համաձայն են գումար տալ հայրենիքին՝ փոխարենը նախագահից կոչումներ ու շքանշաններ ստանալ, լուսանկարվել նախագահի, նախարարի և այլոց հետ: Այդ ամեն պարգևները, աննշան բացառությամբ, զիբիլ են, հավատացեք:
«Կլիմայի փոփոխությունը կարող է քառասուն տարով հետաձգել սովի դեմ պայքարը, իսկ մեր գլոբալ պարենային համակարգը ցավալիորեն անպատրաստ է հաղթահարելու այդ մարտահրավերը». ահազանգում է Օքսֆամը։
Շաբաթ օրը սովորականից մարդաշատ էր Արդվիի Սուրբ Հովհաննես եկղեցին:
Վարուժան Հ.-ն տրակտորը թողնելով դեպքի վայրում` դիմել է փախուստի: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 և 235 հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ո՞նց պիտի հասկանային հասարակ մարդիկ, որ դրանք հիմք կհանդիսանան ատոմային զենքի, ատոմակայանների և այլնի ստեղծման։ Գալիլեո Գալիլեյի կատարած մի քանի փորձերից ծնվեց ինքը` ժամանակակից ֆիզիկան։
Այսօր՝ մարտի 25-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 412.07 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը զգալիորեն էժանացել է՝ 0,38%-ով ։
Ի՞նչ պատճառով են Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում անկել խոզերը:
Ըստ պարբերականի` պարզ չէ, թե ինչ միջոցներով է «Atlantisе»-ում հանգիստը վայելում գործող ֆինանսների նախարարը, որի աշխատավարձը կազմում է 2500 դոլար:
Ուկրաինական Ռադան այսօր երկրորդ փորձից հաստատել է այդ երկրի պաշտպանության նախարարի պարտականությունները կատարող Իգոր Տենյուխի հրաժարականը:
Գողթ գյուղում կատարված գողությունները բացահայտվեցին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի բրենդավորման ռազմավարության մշակման աշխատանքային խմբի ներկայացուցիչներին: Հայաստանի բրենդավորման մրցունակ ռազմավարության (ներառյալ եռամյա կտրվածքով բրենդի հաղորդակցման մանրամասն ռազմավարություն) և ծրագրի մշակման աշխատանքներով զբաղվում է GK Brand ամերիկյան ընկերությունը:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր Վանաձոր կատարած աշխատանքային այցի ժամանակ անդրադարձել է քաղաքացիական ակտիվիստների և իրավապահների հարաբերություններին:
«Հարսնաքարի» գործով ամբաստանյալները երեկ առաջին ատյանի դատարանի վճռով դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքի:
«Մաքսային միության անդամակցության դրական կողմերի` բացասականին գերազանցելու հնարավորությունը տեսականորեն կա»,- ասել է Հորթոնը
Գործարանի արհկոմիտեի նախագահ Հրաչ Թադևոսյանը հայտարարեց, թե «ամեն թվաբանությունը բոլորը գիտեն», այսօր ավելի կարևոր է աշխատողների աշխատավարձի հարցը. «Չդնենք միլիցու, դատավորի դեր անենք, կան փաստեր, պետք է պատժվեն»:
Ալավերդում մարտի 19-ից մեկնարկել է մաքրության ու բարեկարգման միամսյակը: Ալավերդու քաղաքապետարանն այս տարի էլ կոչ է անում բնակիչներին՝ ակտիվորեն մասնակցել քաղաքի մաքրման գործին:
Ավտոառևանգում` Էրեբունի թաղամասում:
Լոռու մարզում սկսված են ջրագծերի հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ: 2013- 2016 թվականների ընթացքում Լոռու մարզի շուրջ 15 համայնքներում`այդ թվում նաև Ալավերդի քաղաքում, նախատեսվում է ջրամատակարարման համակարգի բարելավում իրականացնել:
Գառնիկի քրոջ ամուսինը պատմել է, թե դեպքի նախորդ օրը հեռախոսազրույց են ունեցել նրա հետ: Ասել է, որ դիրքերում է, ծառայությունը շատ լավ է անցնում, բոլորին կարոտել է: Իսկ ծնողներից նոր հագուստ էր խնդրել: «Ասել է՝ փող հավաքեք, ինձ շոր առեք, թազա շոր, որ զինվորական շորերով չգամ տուն, էդ շորերը հագնեմ գամ: Հաջորդ օրը՝ հենց դեպքի օրը հայրը զանգել է առավոտյան, արդեն չի պատասխանել զանգերին, հետո իմացանք, որ էդպես է եղել, որ կրակել են»,- նշել է նա:
Ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` մարտի 24-ին, ժամը 11.30-ին, Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Էդվարդ Է.-ն:
«Պարտադիր կուտակայինի մասով կառավարության անդամն այսօր ասել է՝ պատրաստ ենք փոխզիջումների։ Այ քեզ բան։ Մենք հո Ադրբեջանը չե՞նք։ Նստում մի հատ վատություն եք մտածում, հետո ասում ենք՝ էդ վատությունը մի արեք, վերջում գալիս ասում եք, եթե չեք ուզում էդ վատ բանն անենք, եկեք փոխզիջեք։ Ոնց որ փողոցում քեզ մեկը մոտենա ու ասի. ինձ մաղարիչ արա էն բանի համար, որ դրամապանակդ չեմ թռցրել»։