Նիկոլ Փաշինյան-Արմեն Աշոտյան բանավեճ՝ խորհդրդարանում
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում քննարկվող «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին հիշեցրեց Երևանի տնտեսագիտական համալասարանում քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության ժամանակ տեղի ունեցած սկանդալային միջադեպը, որի ժամանակ բուհի ուսխորհրդի անդամները հայհոյել, վիրավորել էին լրագրողներին:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցած միջադեպը ցույց տվեց, որ բուհի ղեկավարությունը կամ ինչ-որ մարդիկ ուսանողների սոցիալական դժվարությունն օգտագործում են՝ իրենցից կախվածության մեջ դնելու, քաղաքական նպատակներով օգտագործելու համար:
Անդրադառնալով օրենքի բուն բովանդակությանը՝ ՀԱԿ պատգամավորը նշեց, որ այն լավ նախագիծ է՝ միաժամանակ հայտնելով իր մտավախությունն այն մասին, որ հաշվի առնելով բուհերում տիրող մթնոլորտը, օրինագծով նախատեսված զեղչերն ու լիազորություններն անապահով ուսանողնների համար ռիսկեր կպարունակեն։
«Առաջանում են մտավախություններ, որ այս ֆինանսական զեղչերը կօգտագործվեն, այսպես կոչված, ՀՀԿ ուսխորհուրդնների ամրապնդման համար և որպեսզի ազդակներ ունենանք, որ այդ ռիսկերը կկատարվեն ճիշտ, չեն խորանա, հանրությունը պետք է ազդակ ստանա, որ Դուք՝ որպես նախարար և կառավարությունը՝ մտահոգված եք այդ հարցով։ Բայց ուզում եմ արձանագրել, որ այդ միջադեպերի հետ կապված, մեղմ ասած, ձեր անտարբերությունը թույլ է տալիս մտածել, որ այդ ռիսկերը կան, դրանք մեծանալու են և, ցավոք, քանի որ ռիսկ կա, այս օրենքի նախագիծը կօգտագործվեն այդ քաղաքական արատավոր երևույթնները բուհերում խորացնելու համար»,- նշեց պատգամավորը:
Արմեն Աշոտյանն էլ հայտարարեց, թե այսօր ինքը մտադրություն չունի «սուր խաչել» այդ միջադեպի շուրջ ձևավորված հարցի պատճառով, ապա հիշեցրեց, որ ինքն այդ հարցին արդեն անդրադարձել է:
«Ձեր հարցադրման ձևն այնպես է, որ թե Ձեզ, թե ինձ հարիր չէ խնդիրը ևս մեկ անգամ ծամել հրապարակավ ԱԺ դահլիճում, ոչ էլ մամուլում։ Ես իմ տեսակետն արտահայտել եմ, Դուք էլ՝ ձերը։ Ես գիտեմ, որ Դուք էլ իմ տեսակետը գիտեք այս հարցում, և ոչ Դուք եք ինձ համոզելու, ոչ էլ ես Ձեզ և չեմ հավակնում Ձեր նման անձնավորությանը մտափոխ անել Ձեր կողմից որդեգրած քաղաքականության շրջանակներում։ Ես չեմ խոսելու և, հուսով եմ, դուք՝ որպես ինտելեկտուալ պատգամավորներ, կարող եք գտնել ձեզ համար ավելի թարմ թեմաններ»,- աաաց Ա. Աշոտյանը:
Ինչ վերաբերում է բուհերում տիրող մթնոլորտին, ապա Ա. Աշոտյանը նշեց, թե սոցիալական խնդիրներն առկա են և նաև սահմանափակում են որոշ մարդկանց ազատությունները, այդ թվում նաև որոշ ուսանողների ազատությունները։
Ավելին, ըստ Աշոտյանի, կան քաղաքական թիմեր, որոնք սոցիալական կարիքի պատճառով ընկել են քաղաքական կախվածության մեջ: «Իսկ Դուք ասում եք ուսանողներ, կարող են լինել, չեմ բացառում…»,- նշեց Ա. Աշոտյանը՝ ավելացնելով, որ ինչ-որ առումով այդ օրենքն անգամ «հակահանրապետական է»։
«Ասեմ՝ ինչո՞ւ է հակահանրապետական, որովհետև եթե առաջ մինչև այս օրենքի ընդունումը 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ ուսանողը պետք է գնար և ըստ Ձեզ՝ կախվածության մեջ ընկներ ՀՀԿ ուսխորհրդից, օրենքներից, որպեսզի զեղչ ստանար, այսօր այդ զեղչը երաշխավորված է։ Այդ ուսանողին տրվելու է ազատություն։
Իսկ ձեր ասած տրամաբանության մեջ, դիցուք, դուք ճիշտ եք, դժվարությամբ եմ դա ասում, բայց այս պարագայում անգամ շատ կարևոր օրենք է, որը տալիս է ոչ թե կախվածություն, այլ ազատություն, որովետև երաշխավորում է և ոչ թե կամայական որոշման տակ է դնում այս կամ այն անհատին»,- ասաց ԿԳ նախարարը:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց ԿԳ նախարարի այն դիտարկմանը, թե կուսակցություններն են սոցիալական կախվածության մեջ, ոչ թե՝ ուսանողները:
«Սոցիալական կախվածությունից եք խոսում, պարոն Աշոտյան, ասեմ, որ քաղաքական թիմերից առաջին հերթին պետք է ռևիզիայի ենթարկել ձեր խմբակցությանը, որովհետև տասնյակ են դեպքերը, երբ մարդիկ միջանցքներում քննարկման ժամանակ խիստ դեմ են արտահայտվում օրենքներին, ասում են անթույլատրելի է, բայց գալիս են՝ կողմ են քվեարկում։ Սա ձեր ասած՝ քաղաքական թիմերի սոցիալական կախվածության հերթական օրինակններից մեկն է, իսկ թե ումի՞ց են կախված, կարծում եմ, գիտեն բոլորը՝ օլիգարխիայից և այդ կարգի խմբավորումներից»,- հակադարձեց Ն. Փաշինյանը:
Ինչ վերաբերվում է նրան, որ ինքը կրկնվում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտպանության թեման անընդհատ բարձրացնելով, ապա ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, թե չի կարծում, որ ամենթողությունը կարելի է մոռանալ։
Ըստ նրա՝ ցանկացած հանցագործություն պետք է իր հետ բերի պատասխանատվություն, այդ իսկ պատճառով էլ ինքը պարբերաբար բարձրաձայնում է այդ հարցը:
Արմեն Աշոտյանն էլ պատասխանեց, որ անըդնունելի է համարում իր տեսական դիտարկումը կոնկրետ կուսակցոևթյունների վրա պրոյեկտելու փորձը:
«Ես չհասկացա, թե ինչո՞ւ իմ տեսական դիտարկումը, թե ողջ քաղաքական թիմերն են մտնում սոցիական կախվածության մեջ, դուք միամտաբար կամ դիտավորյալ պրոյեկտեցիք ինչ-որ թիմերի վրա և փորձեցիք անդրադարձ անել: Ես դա ասելիս տեսական վերլուծություն էի անում, իսկ եթե պաշտպանական նման կոնտր վերլուծության կարիք կար, ուրեմն՝ տեղին եմ ասել»,- ասաց նա։
Տարոն Մարգարյանի պաշտպանությանն անդրադառնալով՝ ԿԳ նախարարը հիշեցրեց, որ նրանք ներողություն են խնդրել, ինչը նրա գնահատմամբ՝ խիզախության, բարեկթության դրսևորում է։
Միաժամանակ նա նշեց, որ, ի տարբերություն այդ ուսանողների, քաղաքական բանավեճերում քաղաքական գործիչները «ներողություն» բառը վիրավորանքների դիմաց չեն հնչեցրել, թեև, նրա խոսքով, դրա առիթները շատ են լինում։
«Այն, ինչ կարելի է պատգամավորին, կարելի է նաև նախարարին, այն, ինչ կարելի է ասել պատգամավորին, կարելի է ասել նաև նախարարին և բարի եղեք լսել՝ ինչ որ ցանում եք, հնձում եք ավելին: Ոչ թե որովհետև մենք հատուկ ջանքեր ենք գործադրում, այլ որովհետև մենք ավելի շատ կարողություն ունենք ավելին ասելու ու անելու համար։ Իրականում բոլորիս համար ինչ-որ պահ կանգ առնելու ժամանակն է»,- եզրափակեց նա: