Արմեն Մովսիսյանը չգիտի՝ գազի սակագինը կբարձրանա՞, թե՞ ոչ
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը չգիտի՝ Ռուսաստանում գազի գնի թանկացման հետևանքով արդյոք Հայաստանում գազի գինը կթանկանա՞, թե՞ ոչ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Արմեն Մովսիսյանն ասաց, թե իրենք պաշտոնապես որևէ առաջարկ չեն ստացել:
Դիտարկմանը, թե իրենք պնդում, ասում էին, որ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքնած գազային պայմանագրերի համաձայն՝ գազի գինը Հայաստանում գոնե առաջիկա 5 տարիների ընթացքում չի թանկանալու, նախարարն այսպես արձագանքեց. «Մեր պայմանագրով ինչ ասում ենք՝ դա է, դրա համար է»։
Ճշտող հարցին՝ այսինքն՝ գազի գինը կմնա անփոփո՞խ, Ա. Մովսիսյանը այդպես էլ հստակ պատասխան չտվեց՝ ասելով. «Այո, պետք է, որ չփոխվի»: