Այսօր ԱԺ հերթական քառօրյայի վերջին նիստում ԵՏՄ-ի պայմանագրի քվեարկության ժամանակ միակ ձեռնպահ քվեարկող ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում իր քայլը հիմնավորեց, թե կա օբյեկտիվ իրականություն, որից չես խուսափի:
Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։
Լրագրողների մեկի դիտարկմանը, թե Ձեր խնամին իշխանափոխության է գնում, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախ խնդեց ճշտել, թե ով է իր խնամին, ապա հայտարարեց, թե Գագիկ Ծառուկյանը իշխանափոխության չի գնում:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, թե կադրային քաղաքականության հարցում կաշկանդված չէ: Դիտարկմանը, որ կառավարությունում կան Տիգրան Սարգսյանի կադրերը, օրինակ՝ Վաչե Գաբրիելյանը, վարչապետը պատասխանեց, որ Վ. Գաբրիելյանն իր ինտելեկտով և իր գիտելիքներով չի կարող լինել ինչ-որ մեկի մարդը:
ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել «Մաքսային կարգավորման մասին», «ՀՀ և ԵԱՏՄ անդամ երկրների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» և ևս երկու օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին:
Մենք համոզված ենք, որ Մոսկվան կարող է վերականգնել իր հանդեպ վստահությունը:
4-րդ տարին անընդմեջ աշխարհում նկատվում է համացանցի ազատության ոլորտում տիրող իրավիճակի վատթարացում:
Նոյեմբերի 27-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1985 թ. ծնված Գայանե Բ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 15.50-ին, Կոմիտասի պողոտայի 15 շենքի մոտ թիվ 8 երթուղայինի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 20.000 դրամ:
«Իրենք ասում են, որ կտան երաշխիքներ, սակայն մենք դրան չենք հավատում: Իմ մասնակցությունը պայմանավորված է ֆեդերացիայի որոշմամբ: Բաքվի Եվրոպական խաղերը չեն ընդգրկի սամբոյի բոլոր քաշային կատեգորիաները, մասնակիցների քանակը ևս սահմանափակ է: Այդ իսկ պատճառով, ֆեդերացիան մասնակցության համար կդիտարկի բարձր վարկանիշներ ունեցող մարզիկներին»:
Ստեղծված իրավիճակում կարևոր ենք համարում նախագահների հանդիպման երկկողմ ձևաչափի շարունակումը:
Ձեռնպահ քվեարկել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, դեմ՝ Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Զարուհի Փոստանջյանը, Էդմոն Մարուքյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Ռուբիկ Հակոբյանը, Թևան Պողոսյանը:
Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ԱԺ-ին այժմ հետևում է ողջ հայությունը, արտասահմանից ու Արցախից՝ նույնպես. «Հատկապես հետևում են այն պատգամավորներին, ովքեր գործարար են, ովքեր հնարավորություն ունեն հաճախ մեկնելու Արևմուտք, և քվեարկությունը կազդի հետագա այցերի վրա»: Փոստանջյանը նաև հիշեցրեց օլիգարխների նկատմամբ Պուտինի վերաբերմունքի մասին ու նրա խոսափողն անջատեցին:
Քիչ առաջ Ազգային ժողովի նիստում պատգամավորները քվեարկեցին «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «ՀՀ` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրին հավանություն տալու հարցին:
Մի քանի տարի առաջ մենք որոշեցինք վերափոխել տնտեսությունը. նավթային տնտեսությունից անցում կատարել ոչ նավթային տնտեսության:
Ֆինանսական շուկայի խաղացողները պատրաստ են եղել 1 ԱՄՆ դոլարի դիմաց վճարել 447 դրամ, սակայն դոլարի առաջարկ ընդհանրապես չի եղել։ Նշենք, որ երեկ և դրա նախորդ օրը նույնպես բորսայում դոլարի առաջարկ չէր եղել։
Դեկտեմբերի 4-ին, ժամը 15.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Արագած փողոցի թիվ 93ա հասեից թունավորման նախանշաններով «Արմենիա» ԲԿ է հոսպիտալացվել Հ. Ն.-ն (ծնվ. 1987 թ.):
Քիչ առաջ Ազգային ժողովի նիստում պատգամավորները քվեարկեցին «2015 թվականի բյուջեի մասին» օրինագծին: Կողմ քվեարկեց 71, դեմ՝ 46, ձեռնպահ՝ 0 պատգամավոր:
Ադրբեջանի ՊՆ՝ Գեդաբեկի շրջանում (սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի մարզին) տեղակայված զորամասերից մեկում «անցյալ շաբաթ» (ենթադրաբար՝ նոյեմբերի 24-30) ինքնասպան է եղել պայմանագրային զինծառայող, շարքային Դադաշով Նուրլան Ալի օղլուն։
Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավարի պաշտոնակատար Հիքմեթ Գաջիևը:
Դատապարտյալի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Միաժամանակ Հովիկ Աբրահամյանը հավելեց, թե կտրկանապես դեմ է, որ չաշխատող գորածարանի տնօրենը ստանա 2 մլն 600 հազար դրամ աշխատավարձ, փոխտնօրենը՝ 2 մլն 300 հազար դրամ աշխատավարձ. «Առաջինը հենց տնօրենների խորհուրդը պետք է այդ հարցը վերանայեր: Չորսը տարի այդ գործարանը չի աշխատում, հիմա մեզ առաջարկում են մարել մի աշխատավարձի պարտք, որը կուտակվել է անհիմն»:
Համանախագահող երկրների հովանու ներքո համապարփակ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները պետք է սկսվեն հնարավորինս արագ:
«Կինս էլ բիզնեսով չի զբաղվում, վսյո: Պալիտիկայով ենք զբաղվում»,- ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հերքեց, թե երեկ պատգամավոր Կորյուն Նահապետյանի վրա բարկացել է և «արա»-ով է դիմել:
Այսօր Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց հնչող այն տեսակետը, թե դրամի արժեզրկումը սպեկուլյատիվ երևույթ է: Ըստ նրա՝ ընդհանուր կոնտեքստում կլինեն նման դեպքեր, սակայն Կենտրոնական բանկը վերահսկում է:
Խուճապի փոխարեն` պետք է հզոր կամքի դրսևորում ցուցաբերվի, այնպիսին, որ թույլ չտրվի, որ այս երկիրը, այս անկախությունը, այս նոր ստեղծված դրամը որևէ ձևով վտանգվի կամ օգտագործվի այլ նպատակների համար
«Մենք կողմ ենք քվեարկում ԵՏՄ-ին ՀՀ-ի միանալու պայմանագրին՝ Հայաստանը չվնասելու համար: Մենք կողմ չենք քվեարկում իշխանությունների քայլերին, այլ կողմ ենք քվեարկում Հայաստանի շահի համար»,- հայտարարեց Տ.Ուրիխանյանը:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 12.10-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Ագաթանգեղոսի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա և «Հունդաի» մակնիշի թիվ 44 երթուղու ավտոբուսը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն:
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Վիեննա, որտեղ մասնակցելու է Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի խորհրդատվական խմբի նիստին: