Զարուհի Փոստանջյանը զգուշացրեց գործարար պատգամավորներին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ քիչ առաջ Ազգային ժողովի նիստում պատգամավորները քվեարկեցին «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «ՀՀ` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրին հավանություն տալու հարցին: Պայմանագիրը վավերացվեց, կողմ քվեարկեցին 103, դեմ՝ 7, ձեռնպահ 1 պատգամավոր:

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ԱԺ-ին այժմ հետևում է ողջ հայությունը, արտասահմանից ու Արցախից՝ նույնպես. «Հատկապես հետևում են այն պատգամավորներին, ովքեր գործարար են, ովքեր հնարավորություն ունեն հաճախ մեկնելու Արևմուտք, և քվեարկությունը կազդի հետագա այցերի վրա»:  Փոստանջյանը նաև հիշեցրեց օլիգարխների նկատմամբ Պուտինի վերաբերմունքի մասին ու նրա խոսափողն անջատեցին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031