Աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանն ուզում է հայկական դրոշը բարձրացնել Բաքվում. «Ազատություն»
Սամբոյի աշխարհի վերջին առաջնությունում չեմպիոն դարձած ղարաբաղցի մարզիկ Մավրիկ Նասիբյանը կողմ է Բաքվի Եվրոպական խաղերին մասնակցելուն: «Ազատության» հետ զրույցում 74 կիլոգրամ քաշային կարգում մարտական սամբոյի աշխարհի չեմպիոնն ասաց․ – «Արժի գնալ, չեմպիոն դառնալ և Բաքվում հնչեցնել մեր հիմնը»:
Մավրիկը Ստեփանակերտի բնակիչ է:Ճապոնիայում կայացած աշխարհի առաջնությունում իր հաղթանակը նվիրել է նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից հայկական օդուժի Մի-24 ուղղաթիռի խոցման հետևանքով զոհվածների հիշատակին: «Հաղթանակս նրանց եմ նվիրում, քանի որ իմ չեմպիոն դառնալը համընկավ զոհվածների աճյունների Հայաստան փոխադրման հետ», – նշում է նա:
Սամբոյի ֆեդերացիայում արդեն իսկ Բաքու-2015-ին մասնակցելու հարցով քննարկումներ են ծավալվել: Նասիբյանը կարծում է, որ որոշումը մեծամասամբ կախված է կազմակերպիչ երկրից ստացած անվտանգության երաշխիքներից․ – «Իրենք ասում են, որ կտան երաշխիքներ, սակայն մենք դրան չենք հավատում: Իմ մասնակցությունը պայմանավորված է ֆեդերացիայի որոշմամբ: Բաքվի Եվրոպական խաղերը չեն ընդգրկի սամբոյի բոլոր քաշային կատեգորիաները, մասնակիցների քանակը ևս սահմանափակ է: Այդ իսկ պատճառով, ֆեդերացիան մասնակցության համար կդիտարկի բարձր վարկանիշներ ունեցող մարզիկներին»:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: