Բաժիններ՝

2015 թվականի համար ակնկալում ենք մինչև 10 տոկոսանոց տնտեսական աճ. Իլհամ Ալիև

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի տնտեսությունն այս տարի աճելու է 6-7 տոկոսով: Հաջորդ տարի մենք նաև ակնկալում ենք տնտեսության ոչ նավթային սեկտորի 6-10 տոկոսանոց աճ:

Մենք ձգտելու ենք նրան, որ տնտեսության ոչ նավթային ոլորտի եկամուտները կազմեն ՀՆԱ-ի մոտ 1/3-ը: Այդ դեպքում մենք հաջողված կհամարենք մեր դիվերսիֆիկացիոն քաղաքականությունը: Մի քանի տարի առաջ մենք որոշեցինք վերափոխել տնտեսությունը. նավթային տնտեսությունից անցում կատարել ոչ նավթային տնտեսության, և այդ վերափոխումը շատ հաջող է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031