Բաժիններ՝

Գողություն՝ թիվ 8 երթուղայինի սրահում

Նոյեմբերի 27-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1985 թ. ծնված Գայանե Բ.-ն  և հայտնել, որ նույն օրը, ժամը 15.50-ին, Կոմիտասի պողոտայի 15 շենքի մոտ թիվ 8 երթուղայինի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 20.000 դրամ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի  ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 2-ին, ժամը 18.15-ին,  Երևանի  Կոմիտասի պողոտայի թիվ 36 շենքի մոտից Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Գարիկ Գ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն                               

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս