Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է ԼՂ-ի հարցը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավարի պաշտոնակատար Հիքմեթ Գաջիևը:

Հանդիպումը կայացել է Բազելում` ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում: Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի, Իգոր Պոպովի ու Պիեռ  Անդրեի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ և քննարկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացն ու հաջորդ տարվա համար միջնորդների պլաններն ու առաջարկները:

Մամեդյարովը վերստին հայտարարել է, որ հակամարտության խաղաղ կարգավորման համար «առաջին հերթին անհրաժեշտ է, որ հայկական զորքերը դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031