Բաժիններ՝

Ադրբեջանի ՊՆ-ն փորձել է թաքցնել զինծառայողի ինքնասպանությունը. razm.info

Ադրբեջանի ՊՆ՝ Գեդաբեկի շրջանում (սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի մարզին) տեղակայված զորամասերից մեկում «անցյալ շաբաթ» (ենթադրաբար՝ նոյեմբերի 24-30) ինքնասպան է եղել պայմանագրային զինծառայող, շարքային Դադաշով Նուրլան Ալի օղլուն։

razm.info-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv հեռուստաալիքի լրատվակայքը՝ հղում անելով սեփական անանուն աղբյուրին։ Տեղեկության համաձայն, Դադաշովն ինքնասպանություն է գործել ամրակցված ծառայողական զենքից։

Միջադեպի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ստանալու համար լրատվակայքի խմբագրությունը կապվել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության պետ, գնդապետ Վագիֆ Դարգյահլըին, սակայն վերջինս նշել է, որ ինքը Բաքվում չէ, իսկ «անհրաժեշտ ողջ տեղեկությունը տեղադրվում է նախարարության կայքում»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031