Բորսայում դոլար չեն ցանկացել վաճառել անգամ 447 դրամով
                                    Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Ֆինանսական շուկայի խաղացողները պատրաստ են եղել 1 ԱՄՆ դոլարի դիմաց վճարել 447 դրամ, սակայն դոլարի առաջարկ ընդհանրապես չի եղել։ Նշենք, որ երեկ և դրա նախորդ օրը նույնպես բորսայում դոլարի առաջարկ չէր եղել։
Ըստ Rate.am համակարգի, ժամը 17։00-ի դրությամբ, ՀՀ բանկերը դոլարը գնում են միջինը 444 դրամով, վաճառում՝ 452 դրամով։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    