Անցնող տարին հակասական էր ԼՂ-ի խնդրի կարգավորման համար. Ուորլիք

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Բազելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ անցնող տարում ԼՂ-ի շուրջ կատարվեցին հակասական քայլեր.

«Այս տարվա ընթացքում մենք ականատես դարձանք բանակցային գործընթացում էական առաջընթացի. Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները երեք անգամ հանդիպել են ու ջանքեր են գործադրել` հակամարտության կարգավորման համար ամուր երկխոսություն ապահովելու նպատակով:

Սակայն դրա հետ մեկտեղ մենք ականատես եղանք նաև հետքայլերի: Խոսքը հուլիսի վերջին շփման գծում լարվածության էսկալացիայի, ինչպես նաև հայկական մարտական ուղղաթիռի ոչնչացման մասին է, որոնք հանգեցրին երկու կողմից մարդկային զոհերի:

Ստեղծված իրավիճակում կարևոր ենք համարում նախագահների հանդիպման երկկողմ ձևաչափի շարունակումը: Մենք` համանախագահներս, պատրաստ ենք աջակցել այդպիսի հանդիպումների անցկացմանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031