Ովքեր են դեմ քվեարկել ԵՏՄ-ին միանալու պայմանագրին
Քիչ առաջ ԱԺ-ն 103 կողմ, 7 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «ՀՀ` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը:
Ձեռնպահ քվեարկել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, դեմ՝ Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Զարուհի Փոստանջյանը, Էդմոն Մարուքյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Ռուբիկ Հակոբյանը, Թևան Պողոսյանը:
Իսկ Հրանտ Բագրատյանը ներկա չէր նիստին: