103 կողմ ձայնով ԱԺ-ն վավերացրեց ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը
                                    Քիչ առաջ Ազգային ժողովի նիստում պատգամավորները քվեարկեցին «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «ՀՀ` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրին հավանություն տալու հարցին: Պայմանագիրը վավերացվեց, կողմ քվեարկեցին 103, դեմ՝ 7, ձեռնպահ 1 պատգամավոր:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    