Հովիկ Աբրահամյան. «Ի՞նչ է նշանակում Տիգրան Սարգսյանի մարդ, Տիգրան Սարգսյանը կարող է կին ունենալ, մարդ չի կարող ունենալ» (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, թե կադրային քաղաքականության հարցում կաշկանդված չէ: Դիտարկմանը, որ կառավարությունում կան Տիգրան Սարգսյանի կադրերը, օրինակ՝ Վաչե Գաբրիելյանը, վարչապետը պատասխանեց, որ Վ. Գաբրիելյանն իր ինտելեկտով և իր գիտելիքներով չի կարող լինել ինչ-որ մեկի մարդը:

«Տիգրան Սարգսյանը գնաց, ձեզնից չպրծա՞վ: Մարդը գնացել, աշխատում է, ի՞նչ եք ուզում: Եվ ի՞նչ է նշանակում Տիգրան Սարգսյանի մարդ: Տիգրան Սարգսյանը կարող է կին ունենալ, մարդ չի կարող ունենալ»,- նկատեց Հովիկ Աբրահամյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031