
ՆԱՏՕ-ի ու Վրաստանի միջև համագործակցության պլանը կհաստատվի մինչև փետրվար

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի ու Վրաստանի միջև համագործակցության ծրագրերի իրագործման պլանը, որն ընդունվել է այս տարվա սեպտեմբերին Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում, կպատրաստվի ու կհաստատվի մինչև 2015 թվականի փետրվար:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն, ով դրանից առաջ Թբիլիսիում հանդիպել է Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի հետ:
Ջանելիձեն ընդգծել է, որ բանակցությունների ժամանակ քննարկվել են ՆԱՏՕ-ի ու Վրաստանի փոխգործակցության զարգացման հարցը: Զրույցի գլխավոր թեման հանդիսացել է Ուելսում ՆԱՏՕ-ի ընդունած համագործակցության ծրագրերի իրագործման հարցը: