Եթե Մաչադոն մեղավոր ճանաչվի, ապա նրան կարող են ազատազրկել 8-16 տարի ժամկետով:
Նրանք, ովքեր քիչ են ջուր խմում, հաճախ են հիվանդանում: Առողջ լինելու գրավականը շատ մաքուր ջուր խմելն է: Ջուրը խոնավացնում է բրոնխների մակերևույթը, ստամոքսի և աղիների լորձաթաղանթը (հատվածներ, որոնք ավելի զգայուն են բակտերիաների հարձակման նկատմամբ)` ակտիվացնելով նրանց պաշտպանական ունակությունները:
Օրգանիզմին անհրաժեշտ է մինիմում 8 բաժակ ջուր: Անհրաժեշտ քանակով ջուր խմելու դեպքում կարող եք զգալի հաջողության հասնել ոչ միայն քաշի նվազեցման, այլև մաշկի որակի լավացման հարցում:
Հոկտեմբերի 24-ի հանրահավաքի ժամանակ եռյակի ներկայացուցիչները հայտարարեցին համակարգային և ամբողջական իշխանափոխություն իրականացնելու իրենց ծրագրի մասին: Սակայն այդ հանրահավաքից հետո եռյակի ներկայացուցիչները, մասնավորապես՝ ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն, մատնվել են քաղաքական անգործության, քանի որ հայտնի չէ, թե ինչպես են նրանք հասնելու իրենց կողմից հռչակված նպատակի իրականացմանը: Չնայած հրապարակային բացատրությունների բացակայությանը՝ այս կուսակցությունների ներկայացուցիչները ոչ հրապարակային խոսում են իրենց ապագա պլանների մասին:
«Քի Ուեսթի գագաթաժողովում կողմերն ավելի մոտ էին հակամարտության կարգավորմանը, քան երբևէ: Սեղանին դրված փաստաթղթի կետերից շատերը չափազանց մոտ էին այն տարբերակին, որ ես էի առաջարկել մինչ այդ: Երկու կողմերը շատ մոտ էին խնդրի լուծմանը, որովհետև և՛ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և՛ նախագահ Հեյդար Ալիևը միաժամանակ ավելի բարձր դասեցին նվիրվածությունն իրենց ժողովուրդներին, քան սեփական իշխանությունը, և եթե չլիներ արտաքին միջամտությունը, հնարավոր կլիներ հասնել վերջնական համաձայնության»,- 168.am-ի հետ բացառիկ հարցազրույցում ասաց ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը` հայտնի «Գոբլի ծրագրի» հեղինակը: